Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 13:00 10-12-2025

Այդ բուժառուն միլիոնների վնաս է հասցրել մեզ, բայց ես քեն չեմ քշում․ «ՍՄԱՐԹ ՄԵԴ»-ի տնօրենի պատասխանը

Oragir.News-ն իր նախորդ հրապարակումներում անդրադարձել է «ՍՄԱՐԹ ՄԵԴ»-ից տուժած քաղաքացիների բողոքներին։

Ինչպես արդեն նշել ենք՝ տարիներ առաջ քթի անհաջող վիրահատությունից հետո նրանք արդարություն են փնտրում։

Oragir.News-ը փորձեց պարզաբանում ստանալ նաև Կենտրոնի տնօրեն Մեսրոպ Մանասյանից։

«Այս պահին քննություն է գնում։ Քննությունը կպարզի՝ իրենք դրմաշորթությամբ են զբաղվում, թե՞ իսկապես խնդիր կա»,- արձագանքելով մեր բարձրացրած հարցին, ասաց բժիշկ Մանասյանը։

Նա նշեց, որ «այդ մարդկանց մեղադրանքներն իրականությանը չեն համապատասխանում» և ինքը չի ցանկանում խոսել այդ թեմայի մասին, որպեսզի նախաքնննությանը չխոչընդոտի։

«Երևի 5000-ից ավելի վիրահատություն եմ արել, ձեր նշած 2 հոգին են միայն դժգոհ, փող են ուզում երևի, իսկ մենք չենք տալիս։ Ձեզ ինչ ասել են, ճիշտ չեն ասել»,- իրավիճակը ներկայացրեց բժիշկը։

«Գոյություն ունի վիրահատական նախնական համաձայնագիր, որը որ իրենք կարդում, ստորագրում են։ Այդ համաձայնագրի մեջ գրված է հնարավոր բարդությունները, ինչ ցուցումներ պետք է կատարվեն վիրահատությունից հետո։ Իրենք երկուսն էլ ուրիշ ճանապարհով գնացին, չլսեցին մեզ․․․վիրահատությունից 3 օր հետո, գիպսը դրած՝ կողաճառով բարդ վիրահատությունն արված՝ արդեն գումար էր հետ ուզում»,- շարունակեց նա՝ հավելելով, որ Գայանեի քիթը նախապես մոդելավորել են, ձևը՝ ստացել, ապա նոր գնացել վիրահատության։

Անդրադառնալով իր վիրահատությունից տուժած Գայանե Մեժլումյանի մեղադրանքին, թե բժիշկը մոռացել՝ տամպոններից մեկը թողել է քթի մեջ, որից հետո բարդություններ են առաջացել, Մեսրոպ Մանասյանը պատասխանեց․ «Մենք հետվիրահատական սիլիկոնային տամպոնները հիմնականում 14 օր պահում ենք։ Ինքը (Գայանեն-խմբ․) էնքան էր ինձ անհանգստացնում, որ իրենը 9-րդ օրն ենք հանել։ Ինքն ասում էր՝ իմ քթի մեջ տամպոնը մոռացել եք։ Բացատրում ենք՝ չէր լսում, չէր ընդունում, որ վիրահատությունից հետո քիթը այտուցված է լինում»։

Ինչ վերաբերում է բժշկի կողմից՝ կրծքի տակից և ականջից կողաճառ վերցնելուն, բժիշկը պարզաբանեց՝ ասելով․ «Քթի ներսում աճառային հյուսվածքը բացակայում էր, շատ բարդ վիճակ էր, դրա համար մի կողաճարով չի ստացվել վիրահատությունն անել»։

Նա տեղեկացրեց, որ վիրահատության 3-րդ օրվանից Գայանե Մեժլումյանը կլինիկայում սկանդալներ է սարքել, ստիպված են եղել ոստիկանություն կանչել․ «Նա վիրակապություններին չէր գալիս, հոգեէմոցիոնալ վիճակն էնպիսին էր, որ փորձել ենք իրեն հասկանալ, ամիսներով հետը խոսել, բացատրել ենք։ Բայց որ պետք է համբերեր, քանի որ դա ժամանակ էր պահանջում, որպեսզի այտուցվածույթյունն իջնի, ոչ մի ձև չէր ընդունում, չէր լսում։ Ասում էր, որ մեզ այլևս չի վստահում»,- պատմում էր բժիշկը։

Ինչ վերաբերում է գումարը վերադարձնելու բուժառուի պահանջին, «ՍՄԱՐԹ ՄԵԴ»-ի տնօրենն արձագանքեց․ «Նա միլիոնների վնաս է հասցրել մեզ, բոլոր հիվանդներին գրում է, զանգում է, վատ բաներ է ասում, մտնում՝ սոցցանցերով բոլոր խմբերում վատ մեկնաբանություններ է թողնում։ Այնքան մեծ է նրա հասցրած վնասը, որ իր դեմ դատական հայց ենք ներկայացրել։ Ես որպես բժիշկ Հիպոկրատի երդմանը հավատարիմ եմ, շատ բարյացակամ եմ իմ բուժառուների հետ, և ոչ մեկի հետ քեն չեմ քշում»,- վստահեցրեց Մեսրոպ Մանասյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել