copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 13:37 04-12-2025

ԱՄՆ պատվիրակությունը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի կիբեռանվտանգության ծրագրերին

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանն ընդունել է ԱՄՆ Կիբեռտարածության և թվային քաղաքականության գրասենյակի, ինչպես նաև ԱՄՆ աջակցությամբ կիբեռանվտանգության ծրագրեր իրականացնող MITRE և CRDF կազմակերպությունների ներկայացուցիչների պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

​Հանդիպման ընթացքում քննարկվել են կիբեռանվտանգության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը, պետական համակարգի պաշտպանվածության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունները, ինչպես նաև արդարադատության ոլորտում իրականացվող թվայնացման ծրագրերը։

​Օկսաննա Աբրահամյանը կարևորել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը՝ ընդգծելով, որ կիբեռանվտանգության ամրապնդումն ու թվային միջավայրի պաշտպանվածությունը շարունակում են մնալ Կառավարության առաջնահերթություններից։ ​Ամերիկյան կողմը վերահաստատել է Հայաստանի Հանրապետությանն աջակցելու պատրաստակամությունը՝ մասնագիտական աջակցման, կարողությունների զարգացման և համատեղ ծրագրերի իրականացման շրջանակում։