Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 21:04 01-12-2025

Պաձեզդը արդեն կբլի վրեքս, որ բլավ, միադմ պտի ողորմի ըսեն ու առաջ անցնին. գյումրեցի

Գյումրեցի Մարիետա Հայրապետյանը նախքան զրույցը ցույց է տալիս քարուքանդ եղած շքամուտքն ու կիսափլված առաստաղը։ Տարեց կինն ասում է, որ տարրական պայմաններ չկան, անգամ իրենց թաղամասի փողոցները փողոցի նման չեն։

«Տրանսպորտը ըստեղ չի հասնի, պտի 2 կգ կարտոշկի համար գնացքի գծերն անցնիմ, էրթամ։ Պաձեզդը արդեն կբլի վրեքս, որ բլավ, միադմ պտի ողորմի ըսեն ու առաջ անցնին»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է տիկին Մարիետան։

Կազաչի պոստը Գյումրիի ծայրամասային թաղամասերից է։ Այս թաղամասը քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում հայտնվում է միայն ընտրությունների ժամանակ։ Թաղամասի բնակիչների համար ամեն ինչ խնդիր է, անգամ տրանսպորտն ու շտապօգնության մեքենաները չեն հասնում իրենց թաղամաս։

Տիկին Մարիետան ասում է, որ իրենք մնացել են գլոբուսից դուրս։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը