Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:40 10-05-2025

Ինչ գուզեն, թող ըսեն. սոխ եմ կերել, որ սիրտս մրմռա. Սարատակի նախկին գյուղապետը՝ քրգործի մասին

2022 թ. կառավարության նիստերից մեկում Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով համայնքների փողոցաշինական աշխատանքներին` հայտարարել է, որ փողոցն են նորոգել, որտեղ տեղացի պաշտոնյաներ են ապրում։

«Մենք նախկինում ցավոք դեպք ենք ունեցել, երբ հրապարակվել է ու հետո պարզվել է, որ ոչ թե էդ փողոցն է հիմնանորոգվել, այլ մի քիչ էս կողմ մի հատ ուրիշ փողոց, ու խիստ պատահականորեն բյուջեից հատկացված փողոցներից հիմնանորոգվել է հենց էն փողոցը, որտեղ.... այսինքն, շփոթվել, էն փողոցն են նորոգել, որտեղ տեղացի պաշտոնյաներ են ապրում: ՊՎԾ-ն այդ թեմայով ուսումնասիրություն է արել»,- հավելեց Փաշինյանը:

Օրերս հակակոռուպցիոն տարածել է հաղորդագրություն, որ Շիրակի մարզի Սարատակ համայնքի նախկին ղեկավարը Միշա Ղրզոյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, քրեական վարույթը դատարանում է։

Oragir.News-ը եղել է Սարատակում, կապ հաստատել համայնքի նախկին ղեկավարի հետ։

Միշա Ղրզոյանը տանը չէր, հեռախոսազանգի ընթացքում հայտարարեց, որ Երևանում է։ Ամեն օր գործի բերումով գնում-գալիս է։ «Ես էդ գործից հեչ բան չեմ հասկնա...տուժող չկա, քոռ կոպեկի վնաս չի հասցվել պոտությանը։ Կատարցածը զուտ տեխնիկական թերություն է եղել։ 5-րդ փողոցի փոխախրեն, 4-րդ են ասֆալտել, տեխնիկական խնդիր է եղել։ Փաստատթղթերում 5-ի տեղը, 4 է եղել։ Ինչ գուզեն, թող ըսեն. սո՞խ եմ կերել, որ սիրտս մրմռա։ Չարաշահում, չէ մի չէ կոռուպցիա»,-եզրափակում է Միշա Ղրզոյանը։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը, 2021 թվականի ընթացքում նպատակ ունենալով կազմակերպել իր բնակության տարածքի արտահերթ ասֆալտապատումը, անտեսել է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված՝ նույն համայնքի մեկ այլ տարածքի հիմնանորոգման նպատակով սուբվենցիայի տրամադրման հանգամանքը և պաշտոնական փաստաթղթերում խեղաթյուրել է վերանորոգման ենթակա տարածքի իրական տեղադիրքը: Արդյունքում վերանորոգման ենթակա փողոցի փոխարեն հիմնանորոգվել է իր բնակության վայրի ճանապարհահատվածը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել