Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 14:40 30-11-2025

Հոնկոնգում հրդեհի զոհերի թիվը հասել է 146-ի

Չինաստանի հատուկ վարչական շրջանի Հոնկոնգի բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 146-ի:

Այս մասին կիրակի օրը հայտնել է քաղաքային ոստիկանությունը։

«Վան Ֆուկ Քորթ բնակելի համալիրում հրդեհը խլել է 146 մարդու կյանք»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Հոնկոնգում վերջին 17 տարվա ընթացքում ամենասարսափելի հրդեհը նոյեմբերի 26-ին կլանեց Վան Ֆուկ Քորթ բնակելի համալիրի բարձրահարկ շենքերը: South China Morning Post-ի տվյալներով՝ հրդեհը սկսվել և տարածվել է Վան Ֆուկ Քորթի վերանորոգման ծրագրի շրջանակներում շենքերի շուրջ տեղադրված բամբուկե կառույցներից: Հրդեհը սկսվել է համալիրի առաջին շենքում, ապա տարածվել ևս երեքի վրա:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան