copy image url
Ներքին Միտք 7 ամիս առաջ - 21:13 27-11-2025

Հարգելի՛ գործարարներ, չհավատա՛ք Փաշինյանին, եթե նրա իշխանությունը 2026-ին վերարտադրվեց, ձեզ պարզապես «քերթելու» են. փաստաբան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Հարգելի գործարարներ, չհավատա’ք հանկարծ Նիկոլ Փաշինյանի այսօրվա չքմեղացմանը, թե ինքն իբրև տեղյակ չի եղել կոշտ, բիրտ, անհամաչափ ու ապօրինի հարկահավաքման մեթոդների մասին։

Այդ ամենն արվել է իր ուղիղ հանձնարարությամբ, պարզապես այսօր, իր էության համաձայն, նախընտրական շրջանի «թատրոն» է խաղում։ Իմացե’ք, որ եթե այդ մարդու իշխանությունը 2026-ին վերարտադրվեց, ձեր նկատմամբ ճնշումները կրկնակի անգամ ավելի են մեծանալու, պարզապես «քերթելու» են։

Մի’ մոռացեք, թե ինչ են արել գլխներիդ՝ տնտեսվարող հիմնարկներ, համակարգիչներ մտնելով, օրենքից դուրս «թվային խուզարկություններ» կատարելով, ամբողջը հավաքել-տանելով, օրերով-ամիսներով ձեր աշխատանքը կազմալուծելով, նախկինում չդատված, չարատավորված գործարարին կոպիտ կերպով, ձեռնաշղթաներով նախաքննական մարմին բերելով, այդ ամենը դադարեցնելու և կալանքի չտանելու դիմաց մի նկարած, գործունեության հետ անհամադրելի գումար վճարելու պահանջ դիմացներդ դնելով։

Ինքս, գործընկերներս ենք բազմիցս անձամբ իրավաբանական օգնություն ցույց տվել ձեզ՝ այդ ամենը հնարավորինս հաղթահարելու հարցում, տեսել եմ ձեր հոգեվիճակը, տեսել եմ, թե ինչպես եք սրանից-նրանից պարտքով գումար խնդրում, գույք գրավ դնում՝ այդ ախորժակը բավարարելու համար։ Նիկոլ Փաշինյանի հերթական նախընտրական ստին չհավատա’ք, չխաբվե’ք, եղե’ք զգոն, նրա իշխանությունը պետք է հեռանա, եթե չեք ուզում նույնը վերապրել ավելի սաստիկ կերպով։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի