copy image url
Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 10:30 06-12-2023

Հարգելի՛ Նիկոլ, փախի՛ր ՌԴ-ից, վազի՛ր դեպի Եվրամիություն, ՆԱՏՕ․ Սաակաշվիլին կրկին դիմել է Փաշինյանին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հերթական անգամ դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և խորհուրդ տալով հնարավորինս շուտ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս մասին Սաակաշվիլին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

Միխեիլ Սաակաշվիլին ընդգծել է, որ Ռուսաստանն արգելել է հայկական գրեթե բոլոր գյուղմթերքների և կոնյակի ներկրումը, և այս արգելքը պետք է նախազգուշացում լինի Փաշինյանի համար, քանի որ Պուտինը ոչ թե սկսել է չսիրել հայկական կոնյակը, այլ հենց Փաշինյանին, իսկ էմբարգոն նրան իշխանությունից հեռացնելու հերթական քայլն է։

«Ուզում եմ նորից կրկնել Հայաստանի վարչապետի համար. հարգելի՛ Նիկոլ, փախի՛ր։ Փախի՛ր արագ, առանց հետ նայելու ՀԱՊԿ-ից, ԵվրԱզԷՍ-ից, վազիր դեպի Եվրամիություն, ՆԱՏՕ, դեպի նոր տարածաշրջանային միություններ։

Բայց ամենակարևորը՝ փախի՛ր Ռուսաստանից, փրկի՛ր քեզ և հայոց պետականությունը։ Պուտինը նման է բուլդոգի. նա կծում է ու բաց չի թողնում, քանի դեռ ատամները չի սեղմել։ Խուսափեք դրանից՝ ողջ մնալու համար:

Համոզված եմ՝ դեռ ուշ չէ: Եվ դադարեք դանդաղել ու տատանվել: Ուշացումը նման է մահվան»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր