copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 18:00 26-11-2025

Երևանում օդի աղտոտվածությունը հատել է կարմիր գիծը․ հետևանքներն աղետալի են լինելու

Վերջին օրերին սոցցանցերում օդի աղտոտվածության հետ կապված քննարկումները չեն դադարում։ Փորձագետներն ահազանգում են, որ աղտոտված օդը վատ հետևանքներ կարող է ունենալ օրգանիզմի վրա։ Առողջական խնդիրները բազմաթիվ են՝ հասարակ գլխացավից մինչև քաղցկեղ։

«Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ իսկապես Երևանում օդի աղտոտվածությունը հատել է կարմիր գիծը։

«Ոչ միայն փոշու և տարբեր տեսակի ածխածնի օքսիդի քանակն է հատել սահմանը, այլ նաև քիմիական տոքսիկ տարրերի։ Եվ դա բերելու է նրան, որ ուռուցքային պրոցեսները, հատկապես թոքային համակարգի, ակտիվանալու են, ինչն էլ կանցերոգեն ազդակ է ստեղծելու»,- ասաց Պողոսյանը։

Փորձագետը նշում է, որ շնչառական դժվարություններ, սրտանոթային խնդիրների սրացում, աչքերի գրգռվածություն, արցունքահոսություն, գլխացավեր, երեխաների մոտ՝ բրոնխիտ, ասթմայի սրացում կարող են առաջանալ մթնոլորտի աղտովածության և թթվածնի պակասի հետևանքով։

«Այսօր մենք ունենք շատ ծանր վիճակ աղտոտվածության հետ կապված և ինձ համար զարմանալի է որ պատկան մարմինները չեն անում համապատասխան հայտարարություններ։ Ի՞նչ պետք է անեն․ նախ՝ խոսեն բնակչության հետ, իրազեկեն նրանց, բացատրեն, թե ինչպես է պետք պաշտպանվել, այնուհետև անեն ամեն ինչ, որ օդի աղտոտվածության մակարդակը իջեցնեն»,- ասաց մասնագետը։

Իսկ թե Հայաստանում ինչ սարքերով են օդի աղտոտվածությունը չափում և ինչ մեթոդաբանությամբ, մեր զրուցակիցը նշեց, որ Երևանում տարբեր հատվածներում դրված են մթնոլորտի աղտոտվածությունը չափող սարքեր, որոնցով ամենօրյա ռեժիմով տվյալներ են հաղորդում։

«Իմ գնահատմամբ՝ այդ սարքերի քանակը քիչ է։ Շատ տարածքներում չկան այդպիսի սարքեր և, փաստորեն, շատ տարածքների մասին տեղեկատվություն չեն տրամադրում»,- ասաց Անուշ Պողոսյանը՝ հիշեցնելով, որ երեկվա տվյալներով ամենաաղտոտված օդը Կոմիտասից դեպի Ավան հատվածում էր։

Նշենք, որ Առողջապահության նախարարությունն անդրադարձել է չոր տերևների այրման հետևանով առողջության համար ստեղծվող վտանգներին՝ հայտնելով, որ չոր տերևների այրելու հետևանքով օդում առաջանում է վնասակար նյութերի մեծ քանակ, որը վտանգ է ներկայացնում առողջության համար։

«Ճիշտն ասած՝ իրենք մթնոլորտի աղտովածությունը պայմանավորում են տարբեր հատվածներում չոր տերևների այրման հետ։ Ես կարծում եմ, որ օդում տարրեր կան, որոնք տերևների այրումից չեն առաջանում։ Այնպես որ, պետք է այս հարցին լուրջ մոտենալ և միջոցներ ձեռնարկել»,- անդրադառնալով գերատեսչության հիմնավորմանը, ասաց Անուշ Պողոսյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի