Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:48 08-12-2022

Երևանում օդի աղտոտվածությունը բարձր աստիճանի վրա է․կառավարությունը խստացնում է շինհրապարակների նկատմամբ հսկողությունը

Կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 8-ի նիստում ընդունվեց նախագիծը, որով կխստացնեն շինհրապարակների նկատմամբ հսկողությունը։ Զեկուցող ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ գործող կարգավորումները պատվիրատուին չեն պարտադրում շինհրապարակներում պատշաճ կարգուկանոն սահմանել, իսկ արդեն ներկայացված նոր նախագծով առաջարկվում է բոլոր նորմերը պարտադիր ներառել պայմանագրերում, որոնց խախտման համար պատասխանատվության միջոցներ կսահմանվեն։

«Կառավարությունն ունի այդպիսի իրավասություն` բոլոր պետական գնումների դեպքում սահմանում է այն հիմնական պայմանները, որոնք գնումների պայմանագրերը կազմելու ժամանակ պարտադիր պահանջի բնույթ ունեն։ Եվ մենք հիմա առաջարկում ենք, որ այդ կարգավորումները դառնան հիմնական պայմանագրերի մաս։ Այսինքն` հետայսու ցանկացած պետական մարմին, երբ շինարարական աշխատանքների պատվեր կտա, իր գնման պայմանագրում կնախատեսի նաև պատասխանատվության միջոցներ` այդ կանոնները պահպանելու համար և կախված կանոնները խախտելու բարդությունից ու հետևանքներից՝ կնախատեսվի համապատասխան կարգավորող միջոցներ։ Դրանք կարող են լինել կասեցման կամ ֆինանսական տույժի միջոցներ»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ խոսքը շինհրապարակներում ստանդարտ սահմանելու մասին է։ «Երևանում մենք տեսանք, թե փոշու ինչպիսի աննախադեպ մակարդակ կա՝ շինարարական լայնածավալ աշխատանքների հետևանքով։ Դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ շինհրապարակներում ստանդարտները չեն պահպանվում»,– ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել