copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 17:24 26-11-2025

Վլադիմիր Սոլովյովին ցանկացել են սպանել թունավորված պիցցայով

Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի դեմ մահափորձի մեջ մեղադրվողները փորձել են սպանել նրան թունավորված պիցցայով։

Այս մասին հայտարարվել է Երկրորդ Արևմտյան շրջանի ռազմական դատարանում կայացած դատական ​​նիստում, որտեղ քննվում է լրագրողի դեմ մահափորձի գործը։

Դատական ​​նիստի ընթացքում լսվել է գործով մեղադրյալներից մեկի՝ Անդրեյ Պրոնսկու բնակարանում կատարված ձայնագրությունը։

«Օրինակ, մենք գտնում ենք Սոլովյովի հասցեն, հետևում նրա պատվերին Yandex Food-ի միջոցով, խլում ենք պատվերը և նրան թունավորված պիցցա ենք տալիս», - ձայնագրության մեջ Պրոնսկին բացատրում է իր հանցակցին՝ Վլադիմիր Բելյակովին և գործով մյուս մեղադրյալներին։

Այդ զրույցի ընթացքում քննարկվել է նաև մեկ այլ ծրագիր՝ թունավոր նյութեր ցողել ղեկի և մեքենայի սրահի այլ մասերի վրա։ Ի վերջո, թունավորման գաղափարը մերժվել է։ Մեղադրյալները որոշել են պայթեցնել հեռուստահաղորդավարի մեքենան՝ ինքնաշեն սարքով։

Դատարանում հարցաքննության ժամանակ Պրոնսկին հայտարարել, որ ձայնագրությունը կեղծված է։ Բելյակովը, սակայն, պնդել է, որ քաղաքական ատելություն է տածում Սոլովյովի նկատմամբ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր