copy image url
Ներքին Խոսք 6 ամիս առաջ - 21:45 12-01-2026

Ինչպես կարելի է Սոլովյովին զրկել «Պատվո շքանշանից». Սերժ Սարգսյանը կդիմի՞ դատարան

«Պատվո շքանշանը Հայաստանի Հանրապետության պետական պարգև է, որը 2002 թ. օգոստոսին ուժի մեջ է մտել «Պատվո շքանշանի մասին» ՀՀ օրենքով։ ՀՀ Պատվո շքանշանով 2013 թ․ դեկտեմբերին պարգևատրվեց ռուսաստանցի հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը «Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև բարեկամություն հաստատելու և զարգացնելու, ինչպես նաև մեր երկրների միջև խաղաղություն ամրապնդելու գործում նշանակալի ավանդ ներդնելու համար»։

Իշխանական թևի մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը գրառումներ են անում այդ մասին՝ մասնավորապես նշելով, որ Սոլովյովին պետք է զրկել այդ շքանշանից։ Oragir.News-ը ուսումնասիրեց շքանշանից զրկելու կարգը։

Oragir.News-ի հետ զրույցում դիվանագիտական էթիկայի և արարողակարգի հարցերով մասնագետ, դոցենտ Նուբար Չալըմյանը անդրադարձավ այս հարցին։

«Իմ կարծիքով՝ դա այս պահին հնարավոր է միայն դատական կարգով։ Քանի որ ամեն բան շատ տրամաբանական է, եթե կոչումը շնորհել է Սերժ Սարգսյանը, ապա այդ կոչումից Սոլովյովին կարող է զրկել միայն Սերժ Սարգսյանը, ներկայիս վարչապետը կամ նախագահը այդ իրավասությունը չունեն, քանի որ իրենք չեն տվել այդ շքանշանը։ Նաև առաջանում է երկրորդ տրամաբանական հարցը, իսկ շքանշան տրամադրողը ուզու՞մ է զրկել այդ շքանշանից։ Ավելի մանրամասն այս հարցը քննարկում է օրենսդրությունը, բայց հիմնական տրամաբանությունն այդպիսին է»,- նշեց Չալըմյանը՝ հավելելով, որ ինքը կողմնակալության խնդիր չունի։

ՀՀ Սահմանադրության «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 45-րդ հոդվածն էլ հստակ ասում է․ «ՀՀ պետական պարգևներից և կոչումներից անձին կարելի է զրկել միայն դատական կարգով», որտեղից էլ պարզ է դառնում, որ Սոլովյովին կոչումից զրկելու մեխանիզմ կա, բայց դա հնարավոր է միայն դատական կարգով։



Օրենքում հստակ նշված չէ, թե ով կարող է դիմել դատարան, սակայն քանի որ նախագահն է շնորհում այդ կոչումը, միայն ինքն էլ կարող է նրան զրկել այդ կոչումից, միջնորդություն ներկայացնող այլ մարմիններ ևս նշված են, բայց վերջնական վճռի կայացման համար անհրաժեշտ է, որ նախագահը դիմի դատարան։

Այսինքն՝ հնարավոր է այն տարբերակը, որ ներկայիս նախագահ Վահագն Խաչատուրյանը դիմի դատարան՝ պահանջելով Սոլովյովին զրկել այդ կոչումից։

Այսպիսով՝ մնում է սպասել ու տեսնել, թե Սոլովյովը կշարունակի՞ կրել Հայաստանի Հանրապետության պատվո շքանշանը, թե ոչ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից