Օրակարգ 6 ամիս առաջ - 20:00 26-11-2025

Օրակարգ․ Ժիրայր Լիպարիտյանը հայտնվում է, երբ Հայաստանը պետք է ինչ-որ բան հանձնի․ Անդրանիկ Թևանյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Անդրանիկ Թևանյանի հետ զրուցել ենք Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում ընդդիմության պարտության և ՔՊ-ի հաղթանակի պատճառների, 2026-ի ԱԺ ընտրություններին ընդառաջ այս ընտրություններից ճիշտ դասեր քաղելու անհրաժեշտության, համապետական ընտրություններին մասնակցության ձևաչափերի, Մայր Աթոռի դեմ սպասվող գրոհի և դրան հակազդելու մեթոդների, Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների՝ Բաքու կատարած այցի և այնտեղից բերած ուղերձների, Ժիրայր Լիպարիտյանի երեկվա հարցազրույցի և վտանգավոր շեշտադրումների, Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հնարավորությունների, Հայաստանի վրա դրա ազդեցության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Անդրանիկ Թևանյանը նկատում է՝ Ժիրայր Լիպարիտյանը հայտնվում է, երբ Հայաստանը պետք է ինչ-որ բան հանձնի։ «Դե ինքն էլ ի պաշտոնե պետք է այդպիսի բաներ հայտարարի․ ինքն այլ երկրի քաղաքացի է, այլ երկրի շահեր է պաշտպանում: Ուղղակի կռկռացող ագռավի պես հայտնվում է այն պահերին, երբ որ Հայաստանը պետք է ինչ-որ բան հանձնի: Մի հատ 44-օրյա պատերազմից առաջ էր հայտնվել և հիացական գնահատականներ էր տալիս Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, ստացանք պատերազմ և պարտություն: Դրանից հետո կորավ այդ մարդը, իր միսիան այդ պահին ավարտվեց, հետո ի հայտ եկավ հոկտեմբերի 6-ից առաջ՝ 22 թվականի, իսկ հոկտեմբերի 6-ին տեղի էր ունենում այդ դավաճանական գործարքը:

Արևմուտքի այդ գլոբալիստական շրջանակները՝ Մակրոնները, Միշելները, այդ սրիկայական էդ համակարգը, էդ Ուրսուլան, բան և այլն, դրանք բոլորը որոշեցին իրենց հակառուսական ծրագրերը կյանքի կոչելու համար զոհաբերել Արցախը՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքերով, Նիկոլին էլ ասեցին՝ քեզ երաշխիքներ կտանք, աթոռդ կպահես, և տեղի ունեցավ այդ դավաճանական ակտը։ Դրանից առաջ, ուրեմն Լիպարիտյանը գովերգում էր այն գործընթացները, որոնք տեղի էին ունենում այդ եվրոպական հարթակներում և կորցրեցինք Արցախը: Արցախի կորստից հետո կորավ էլի այդ մարդը, հիմա նորից հայտնվել է, կկուն կանչել է։ Հիմա նորից հայտնվել է և հիացական գնահատականներ է տալիս Թուրքիային ու Ադրբեջանին և հոխորտում է մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դեմ»,- նկատում է նա։

Թևանյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Զելենսկին սեփական կաշիները փրկելու համար վազել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գիրկը․ «Վրացիները հետևություններ արեցին 2008-ից հետո, չմտան այդ խաղի մեջ, իսկ Նիկոլ Փաշինյանը ճիշտ հակառակն արեց ու իր կաշին փրկելու համար, շատ հետաքրքիր է՝ հա՛մ Զելենսկին է հիմա վազել Էրդողանի գիրկը, հա՛մ Նիկոլ Փաշինյանը։ Երկուսի վերջին հույսը մնացել է Էրդողանը։ Շատ հետաքրքիր պատկեր է ստացվել։ Այսինքն՝ դրա համար էլ լիպարիտյանները պետք է գան, ասեն՝ թուրքերը պուպուշ են, ռուսները՝ վատը։ Բա ինչ պետք է անեն, բա դրա համար են վարձատրվում, բա ուրիշ ինչ խոսեն»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»