Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 13:18 25-11-2025

Կիբերհանցագործությունների քննությունը ուժեղացվել է, սակայն վերականգնված վնասների վիճակագրություն չկա

Քննչական կոմիտեի ղեկավարի ամենօրյա վերահսկողության ներքո է գտնվում կիբերխարդախությունների զոհ դարձած քաղաքացիների գործերի քննությունը․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔԿ ՀԿ քննության գլխավոր վարչության «Կիբերհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության» վարչության պետ Շիրազ Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ վարույթ իրականացնող մարմինը անում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հանցագործներին հայտնաբերելու և տուժած քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու համար.

«Իրականացվում են համապատասխան ապացուցողական և վարույթային գործողություններ՝ ուղղված թե՛ հանցագործություն կատարած անձանց բացահայտմանը, թե՛ տուժածների իրավունքների վերականգնմանը։ Բոլոր դիմումները ստանում են պատասխան, քաղաքացիները ընդունելություն են ունենում, իսկ նրանց մատնանշած նոր հանգամանքները անմիջապես դառնում են քննության մաս»,– նշեց Գրիգորյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին նաև քննության մեթոդների արդյունավետության մասին՝ ընդգծելով, որ նոր տեսակի կիբերխարդախությունները հաճախ ավելի արագ են զարգանում, քան գործող օրենսդրական լուծումները։

Գրիգորյանը նաև չհամաձայնեց այն կարծիքին, թե տուժածների ֆինանսական իրավունքները չեն վերականգնվում․

«Կատեգորիկ չեմ համաձայնում։ Չնայելով նրան, որ կոնկրետ վիճակագրություն այժմ ներկայացնել չեմ կարող, բայց մի շարք քրեական վարույթներով հանցագործները հայտնաբերվել են, նրանց մեղադրանք է ներկայացվել, և նախաքննության ընթացքում վերականգնվել են տուժած անձանց կրած վնասները»։

Մինչդեռ հարցադրմանը՝ քանի տոկոսի վնասներն են վերականգնվել, Քննչական կոմիտեի պաշտոնյան պատասխանեց, որ այդպիսի վիճակագրություն իրավապահ մարմինը չի վարում․

«Քննչական կոմիտեն չի իրականացնում հաշվառում՝ ըստ այն բանի, թե քանի տուժողի մոտ ինչ չափի վնաս է վերականգնվել»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել