copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:07 17-09-2021

Վրաստանում մահացությունը գերազանցում է ծնելիությանը. վիճակագրություն

Վրաստանում տարեսկզբից գրանցվել է բնակչության բնական աճի բացասական ցուցանիշ, հաղորդում է «Սաքստատ» ազգային վիճակագրական ծառայությունը:

Գերատեսչության նախնական տվյալներով, Վրաստանում հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում ծնվել է 21.839 երեխա, մահացել է 25.821 մարդ:

Բնակչության բացասական աճ է գրանցվել բոլոր տարածաշրջաններում, բացառությամբ Աջարիայի և Քվեմո Քարթլիի:

Երկրում ծնելիության մակարդակով առաջատարը Թբիլիսին է, որտեղ ծնվել է 7.101 երեխա: Երկրորդ տեղում է Իմերեթի շրջանը (2.769 երեխա), երրորդը՝ Աջարիան (2.556):

Ամենաքիչ թվով երեխաներ ծնվել են Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի շրջաններում (123 երեխա), Մցխեթա-Մթիանեթիում՝ 506, իսկ Գուրիայում՝ 521 երեխա:

Ինչ վերաբերում է մահացությանը, ապա առաջատարը կրկին Թբիլիսին է, որտեղ հաշվետու ժամանակահատվածում մահացել է 7.776 մարդ: Երկրորդ տեղում Իմերեթին է՝ 4.286 մարդ, երրորդում` Սամեգրելո-Զեմո Սվանեթին, որտեղ մահացության ցուցանիշը 2.501 է:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել