Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 7 ամիս առաջ - 22:55 24-11-2025

Նիկիտա Սիմոնյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա «Սպարտակ» ակումբի մարզադաշտում

Լեգենդար մարզիչ և ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի «Լուկօյլ Արենա» մարզադաշտում, որտեղ տրիբունաներից մեկն անվանակոչված է Սիմոնյանի պատվին։

Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ֆուտբոլային միությունը։
Մինչ այդ Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցում կկայանա Սիմոնյանի հոգեհանգստը։

«Շատ դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ վաղը Նիկիտա Պավլովիչն այլևս չի գա Ռուսաստանի ֆուտբոլային միության գրասենյակ, մենք այլևս չենք հանդիպի, չենք խոսի ֆուտբոլի մասին, չենք քննարկի աշխատանքային հարցեր: Նա կարողանում էր լսել և բացատրել այնպես, որ շատ բան ավելի պարզ էր դառնում։ Սա մեծ կորուստ է ոչ միայն ՌՖՄ-ի, այլև մեր ամբողջ երկրի համար: Նման մարդիկ քիչ են»,- ասել է Ռուսաստանի ֆուտբոլային միության գլխավոր քարտուղար Մաքսիմ Միտրոֆանովը։

Նիկիտա Սիմոնյանի հրաժեշտի արարողության ժամի և հուղարկավորության վայրի մասին տեղեկատվությունը կհրապարակվի ավելի ուշ: Նա կհուղարկավորվի Վագանկովյան գերեզմանատանը։

Ամենից շատ դիտված

08:12 Ռուսաստանից սկսել են վախենալ. Հրապարակ
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
23:24 Թրամփը մտադիր չէ կրկին զորք ուղարկել Իրան, եթե դրա անհրաժեշտությունը չլինի. Վենս
22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
23:49 Փաշինյանը խորացրել է երկրում արդարադատության ճգնաժամը. Հակոբ Բադալյան
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
23:44 ՀՀ-ում էլիտաներ չկան. եթե լինեին, չէր լինի 2018-ի քաղաքական թատրոն-իշխանափոխությունը. լրագրող