Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 18:17 22-11-2025

Ով է Ուկրաինայի հարցով Թրամփի նոր ներկայացուցիչը․ Guardian

ԱՄՆ բանակի նախարար Դենիել Դրիսկոլը դարձել է Ուկրաինայի հարցով երկրի նախագահ Դոնալդ Թրամփի նոր հատուկ ներկայացուցիչը: Այս մասին գրում է The Guardian-ը:

«Թրամփն իր նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Դրիսկոլին՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ընկերոջը և նախկին համադասարանցուն», - հայտնում է պարբերականը:

The Guardian-ի տեղեկություններով՝ ամերիկացի գեներալների խումբը՝ Դրիսկոլի գլխավորությամբ, հավանաբար, հաջորդ շաբաթվա վերջին կմեկնի Մոսկվա՝ Կրեմլի հետ խաղաղության ծրագիրը քննարկելու համար:

Ընդ որում, հաղորդվում է, որ ԱՄՆ բանակի նախարարին Թրամփի հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին պաշտոնական տեղեկատվություն այս պահին չկա: