copy image url
Ներքին Միտք 8 ամիս առաջ - 20:11 19-11-2025

Այսօր առավել քան արդիական է հայ-իրանական երկաթուղու կառուցման գաղափարը. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հայ-իրանական երկաթգծի կառուցման մասին դեռևս 2008 թ․ հոկտեմբերին հայտարարեց նախկին նախագահ Սերժ Սարգսյանը: Խորհրդարանում իր ելույթ–ուղերձով խոստացավ․ «Առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել, առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը: Առաջիկա ամիսների ընթացքում Համահայկական բանկ ու ներդրումային հիմնադրամ է ստեղծվելու, որոնք մեծամասշտաբ ծրագրեր են ֆինանսավորելու: Հարցնում եք` կկարողանա՞նք, պատասխանում եմ, որ կկարողանանք: Հեշտությամբ կկարողանանք, եթե միասին գործենք»:

Ցավոք, ժամանակը ցույց տվեց, որ ո՛չ միայն ատոմակայան կառուցելը, այլև Հայաստանի համարա ռազմավարական նշանակության Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը մնացին միայն խոստումներ։

Հայտնի է, որ միակ առարկայական քայլը եղել էր ԱՄԷ–ում գրանցված մի ինչ–որ ներդրումային կազմակերպության հետ պայմանավորվածությունը, որը նախագծի արժեքը գնահատում էր 3.5 մլրդ դոլար։

Հայաստանի տարածքում երկաթուղու ընդհանուր երկարությունը պետք է կազմեր 305 կմ։ Այն պիտի կունենար 19.6 կմ ընդհանուր երկարության, 86 կամուրջ և 102 կմ ընդհանուր երկարության 60 թունել։

Որպես նախագիծ իհարկե բավականին տպավորիչ էր, իր ժամանակի համար՝ մեգանախագիծ, բայց․․․

Այսօր, երբ թվացյալ ապաշրջափակումը Հայաստանի համար ավելի նման «անակոնդայի պարույրի», առավել քան արդիական է դառնում հայ–իրանական երկաթուղու կառուցման գաղափարը, որպես Հայստանի կոմունիկացիոն և լոգիստիկ համակարգի ինքնավարության հավելյալ հնարավորություն։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել