copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 09:30 14-11-2025

Ո՞ր երկրի գրպանում է եղել ՀՀ-ն, և ումի՞ց է վախենում Փաշինյանը

Հանրությունը քաղաքական գործչից ակնկալում է կոնկրետություն՝ հարցերի կոնկրետ, հասցեական, լիարժեք պատասխաններ։ Նիկոլ Փաշինյանը 7,5 տարի կառավարելուց հետո դեռ խոսում է զգուշավոր ակնարկներով։

«Ուզում եմ, որ այս ամբիոնից մենք խոսենք 2018 թվականի և 2025 թվականի Հայաստանի մասին, որովհետև այդ մարդիկ՝ ենթադրաբար, այլ երկրի ազդեցության գործակալները, ուզում են զզվանք, քամահրանք ներշնչել այսօրվա ՀՀ-ի նկատմամբ: Ուզում եմ իմ անկեղծ տպավորությունները կիսել 2018 թվականի և այսօրվա թվականի տարբերությունների միջև, որովհետև 2018 թվականի դրությամբ Հայաստանը գտնվում էր այդ նույն երկրի գրպանում, որի ազդեցության գործակալներն են թվարկված անձինք: Այսօր Հայաստանն անկախ պետություն է: Այսօր Հայաստանը ոչ միայն անկախ պետություն է, այլև Հայաստանն ունի ինքնիշխան կամքի կենտրոն և կարող է որոշումներ կայացնել»,- ասել է Փաշինյանը նոյեմբերի 13-ին ԱԺ-ում ամփոփիչ ելույթի ժամանակ։

Ո՞ր երկրի մասին է ակնարկում Փաշինյանը։ Այդ ո՞ր երկրի գրպանում է եղել Հայաստանը 2018-ին։

Իրերն իրենց անուններով կոչելուց վախենալը վախի արտահայտություն է։ Վախը վարակիչ է, կարող է տարծվել համաճարակի պես։ Եթե հասարակության մեծ մասն է խուսափում իրերն իրենց անունենով կոչելուց, ապա վախն աղետալի հետևանքներ է ունենում, ժողովուրդը խճճվում է վախի մեջ ու կորցնում ապրելու իմաստը, պետության գոյության իմաստը։ Այս պատճառով հոգեբանները խորհուրդ են տալիս իրերը կոչել իրենց անուններով։ Մասնավորապես՝ եթե Փաշինյանը նոյեմբերի 13-ի ելույթում «այդ երկիր», «ուրիշ երկիր» ասելով, նկատի ուներ Ռուսաստանը կամ ԽՍՀՄ-ն, ապա պարտավոր էր կոնկրետ անունները տալ։ Հակառակ պարագայում հիմք տվեց ենթադրելու, որ նա վախենում է։ Եթե վարչապետը փոքրոգի է, ապա ժողովուրդն էլ, նրան ընդօրինակելով՝ կվախենա։

Ինչո՞ւ Փաշինյանը չի համարձակվում Ռուսաստանի անունը տալ։ Նա, հավանաբար, վախենում է Մոսկվայից, քանի որ ռուսներն են նրան 2018-ին կարգել ֆորպոստի վարչապետ, որն ակնհայտ խորացրել է կախվածությունը ՌԴ-ից։ Նա և Ալեն Սիմոնյանը 2018-2020-ին գլուխ էին գովում, որ Ռուսաստանի հետ շատ են խորացրել հարաբերությունները, ամենաբարձր մակարդակի են հասցրել։ Փաշինյանի բառապաշարով ասած՝ թավշյա հեղափոխության արդյունքում ՔՊ-ն խորացրեց Հայաստանը Ռուսաստանի գրպանում։ Մինչ այդ էլ էր այդ գրպանում, բայց 2018-ից հետո ավելի խորը, մութ գրպանում էր։ Եվ դա Փաշինյանի իշխանության գալու գինն էր, որը շարունակում է վճարել այսօր։

Սուտը ճշմարտությունից տարբերելու ունակություն ունեցող մասնագետները կարող են վկայել, որ Փաշինյանը ստում էր ԱԺ ամբիոնից, ասելով, թե ՀՀ-ն ՌԴ-ի (այդ երկրի) գրպանում է հայտնվել Արցախի հարցի պատճառով։ Հակառակը՝ ՀՀ իշխանության ռուսամետ դիրքորոշման պատճառով Արցախի հարցը հայամետ լուծում չստացավ։ Այս մասին գիտեն բոլորն, ովքեր քաղաքական վերլուծության ունակություն ունեն։

Պատմությունից հայտնի բազմաթիվ օրինակներով ապացուցելի է, որ այլ երկրի գրպանում հայտնվելու ցուցիչը այլ երկրի զորքերի ներկայությունն է թիրախ երկրում։ Տվյալ դեպքում՝ ՌԴ գրպանում լինելու ցուցիչը ՀՀ-ում ռուսական զորքերի առկայությունն է։ ՌԴ-ն ՀՀ-ին քաղաքականություն է թելադրել 1995-ի մարտի 16-ից, և աղետալի հետընթացը սկսվել է այդ օրվանից։

Այս պատմությունն արմատներ ունի, որոնք փորձում են շրջանցել Փաշինյանն ու նրա գանձ ընդդիմությունը։ Բանն այն է, որ 1994-ի զինադադարի բանակցությունների ժամանակ բազմակողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ զինադադարից հետո Հայաստանից, Արցախից ու Ադրբեջանից պետք է դուրս բերվեին ռուսական զորքերը։ Արցախից ու Ադրբեջանից դուրս բերվեցին, իսկ Հայաստանից՝ ոչ։ Այդ օրվանից է ՀՀ-ն հայտնվել ՌԴ գրպանում։

Պարզ ասած՝ եթե ՀՀ-ից ևս դուրս բերվեին ռուսական զորքերը 1994-1995-ին, իսկ ՀՀ-ն ռուսամետ կուրս չվարեր, ապա Արցախի հարցը հայամետ լուծում կստանար, ինչպես, օրինակ, Կոսովոն։ Այսինքն՝ արցախյան ողբերգությունների բուն պատճառն այն է, որ Հայաստանը 2018-ին ավելի խորացավ ռուսական գրպանում։ Ռուսներն էլ մեր Արցախը ծախեցին թուրքերին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան