copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:55 16-02-2024

Ագրարայինի ռեկտորն ումի՞ց է պակաս․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհուրդն այսօր նիստ է գումարելու: Քննարկվելու են ֆինանսների սղության պատճառով բազմաթիվ աշխատակիցների կրճատման, Շիրակում ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան գյուղատնտեսական քոլեջի փակման հարցերը: Այս ֆոնին անհասկանալի առաջարկությամբ է հանդես եկել համալսարանի ռեկտորի պարտականություննները կատարող՝ պրոռեկտոր Հրաչիկ Զաքոյանը:

Նա առաջարկել է իր համար 2023 թվականի դեկտեմբերի 25-ից սահմանել ռեկտորի աշխատավարձի 50 տոկոսի չափով լրավճար՝ հաշվի առնելով, որ կատարում է գերծանրաբեռնված եւ պատասխանատու աշխատանք: Համալսարանի ռեկտորի աշխատավարձը 855 հազար դրամ է, իսկ պրոռեկտորինը՝ 580 հազար: Աշխատակիցների շուրջ 100 հաստիքի կրճատման առաջարկով հանդես եկող Զաքոյանը այս որոշման ընդունման արդյունքում կստանա 1 մլն 275 հազար դրամ աշխատավարձ:

Հիմնավորման մեջ գրված է. «Ռեկտորի պարտականությունները կատարողը, իր հիմնական պարտականությունների հետ համատեղ, կատարում է նաեւ ռեկտորի գերծանրաբեռնված ու պատասխանատու աշխատանքները, այդ թվում՝ ամբողջ տարվա գործունեության պլանավորման հետ կապված նախապատրաստական աշխատանքները՝ ստանալով միայն պրոռեկտորի համար նախատեսված աշխատավարձ», ուստի առաջարկվում է լրավճար սահմանել:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը