Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 8 ամիս առաջ - 22:30 13-11-2025

Նիկոլն ինչ զորահանդես անի, պարտված երկիրը կարո՞ղ է զենք ցուցադրել․ հարցում

ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե Հայաստանում զորահանդես լինի, ապա այն շատ տպավորիչ կլինի։

«Զորահանդեսի հետ կապված տարբեր կարծիքներ կան։ Մանավանդ Ադրբեջանում տեղի ունեցած զորահանդեսից հետո հիմա ավելի ակտիվացել են այդ խոսակցությունները, սակայն եթե անկեղծ ասեմ` մենք կենտրոնացել ենք խաղաղության օրակարգի վրա»,– հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը, զորահանդես չանցկացնելով, Հայաստանը մոտեցնո՞ւմ է խաղաղությանը։ Ինչո՞ւ է Ալիևն ամեն տարի անցկացնում»։

Հարցվածների մի մասը նշեց, որ զորահանդեսը խաղաղության հետ կապ չունի, որոշներն էլ ասացին, որ պարտված երկիրը չի կարող զորահանդես անել։

«Չեմ ուզում իր մասին լսեմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ պարտված երկիրը չի կարող զորահանդես անել։ «Ես մտածում եմ, որ քայլեր անում է, որ հասնենք խաղաղության, բայց թե ինչքանով կստացվի, չեմ կարող ասել։ Ինչ զորահանդես անեն, պարտված երկիրը կարող է զորահանդես անել, ցուցադրել, երևի ճիշտ չի»,- նշեց նա։

«Ինչ կապ ունի զորահանդեսը խաղաղության հետ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի