Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 շաբաթ առաջ - 22:30 25-05-2026

Զորք ունենք, որ զորահանդես անենք, կապիկություն են անում․ հարցում

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում նախատեսված է զորահանդես, որի ժամանակ ցուցադրվելու է վերջին տարիներին Հայաստանի ձեռք բերած սպառազինությունը։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը տեսանյութեր էր հրապարակել Հանրապետության օրը՝ մայիսի 28-ին կայանալիք զորահանդեսի փորձից։

Տեսանյութերից մեկում ցուցադրվում էր հայկական արտադրության հետախուզահարվածային անօդաչու թռչող սարք։ Մյուս տեսանյութում, հավանաբար, ցուցադրվել էին Ֆրանսիայից ձեռք բերված CAESAR հրետանային համակարգերը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Մայիսի 28-ի զորահանդեսը ձեզ ոգևորո՞ւմ է։ Մասնակցելո՞ւ եք»։

Հարցվածների մի մասը նշեց, որ զորահանդեսն իրենց չի ոգևորում, և չեն մասնակցելու դրան, իսկ որոշները դրական պատասխան տվեցին։

«Ոչ, եթե երկրի ղեկավարի հետ է կապված, չեմ ուզում քաղաքականացնեմ։ Շատ լավ է, որ մենք ունենք շքերթ, բայց չեմ մասնակցի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ իշխանության արածը կապիկություն է։ «Բացարձակ։ Տեսա՝ այնտեղ կապիկություն էին արել։ Չէ՛, ինչի՞ն մասնակցեմ, հո մենք թատրոնի դերասան չենք, որ իրենք կազմակերպեն, մենք էլ մասնակցենք դրան»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով՝ փորձում են Արարատը մեր գիտակցությունից դուրս հանել, բայց դա չի ստացվի։ «Ե՛վ այո, և՛ ոչ։ Չեմ մասնակցելու․․․ Հիմա գալիս եմ հրապարակի կողմից, բեմերից մեկը ուշադրությունս գրավեց․ մեր Մասիս սարի փոխարեն ինչ-որ անճոռնի չորս հատ բան են դրել։ Ես հասկացա, որ Արագածն են նկատի ունեցել։ Ուզում են մեր գիտակցության մեջ մտցնել, որ այսուհետ սա է ձեր Արագածը, հաշտվեք դրա հետ։ Ուզում եմ ասել, որ ոչ ոք դրա հետ չի հաշտվելու, որովհետև Արարատը մեր ԴՆԹ-ի մեջ է»,- ասաց նա։

«Զորք ունենք, որ զորահանդես անենք»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից