Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 20:40 12-11-2025

Ճանապարհը բացելով չէ, որ պիտի խաղաղություն լինի․ էդ անասնակերն էլի գալիս էր Հայաստան. տնտեսագետ

Նոյեմբերի 8-ին Ղազախստանից Հայաստան ներկրված ցորենի առաջին խմբաքանակը բաղկացած էր 4-րդ կարգի պարենային ցորենից, հայտնում է Ղազախստանի ազգային հացահատիկի օպերատոր «Պրոդկորպորացիա» ազգային ընկերության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հոկտեմբերին ընկերությունը երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր էր ստորագրել հայ սպառողներին հացահատիկի մատակարարման համար։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ փորձնական խմբաքանակը բաղկացած է 4-րդ կարգի ցորենից, որը կարող է օգտագործվել ինչպես ընդհանուր նշանակության ալյուրի, այնպես էլ կենդանիների կերերի արտադրության համար։ «Պրոդկորպորացիա» ազգային ընկերության կառավարիչ տնօրեն Տոբիլբեկ Օմարովի խոսքով՝ Ղազախստանի հացահատիկի օպերատորը պատրաստ է ամսական հայ սպառողներին մատակարարել մոտավորապես 15 000-20 000 տոննա պարենային հացահատիկ։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է տնտեսագետ Արթուր Մկրտչյանի հետ։ Մկրտչյանի խոսքով`ցորենի ներմուծման պրոցեսը թափանցիկ չէ։

«Ճանապարհը բացելով չէ, որ պիտի խաղաղություն լինի․ էդ անասնակերն էլի գալիս էր Հայաստան»,- հայտարարել է տնտեսագետը։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ