copy image url
Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 15:05 12-11-2025

Անդրանիկ Քոչարյանը ներողություն խնդրեց

«Անախորժ իրավիճակ էր առաջացել ու մեր ընդդիմադիր մամուլն անմիջապես վերնագրերը դրեց՝ «ո՞ւմ պատճառով տեղի ունեցավ այս խոչընդոտը»: Ենթադրում եմ՝ իմ պատճառով է եղել, որի համար ներողություն եմ խնդրում թե՛ կառավարությունից, թե՛ մեր գործընկերներից»,- հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Նա նաև հորդորեց ԱԺ քարտուղարությանն ավելի ուշադիր լինել. «Երբ ելույթ ունեցողից հետո ես պետք է ելույթ ունենամ, գոնե դուրս գալուցս առաջ զգուշացրեք»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ նիստը հարկադիր ընդմիջվել էր այն բանից հետո, երբ Անդրանիկ Քոչարյանը իր իսկ զեկույցի պահին դահլիճում չէր եղել, ներս էր մտել ուշացած ու փորձել էր պարզաբանում տալ Փաշինյանին, սակայն վարչապետը բարկացել էր ու հեռացել նիստերի դահլիճից։

Նշենք, որ ընդմիջումից հետո էլ Անդրանիկ Քոչարյանի ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դահլիճում չէր։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան