copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:09 27-05-2025

Պատմության ուսուցչուհու պատճառով երեխան ծեծի՞ է ենթարկվել․ Մերձավանի դպրոցի աշակերտը ներողություն խնդրեց

Օրեր առաջ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի դպրոցում աշակերտներն ու նրանց ծնողները երկու օր շարունակ բողոքի ակցիա էին իրականացնում պատմության ուսուցչուհու դեմ։ Երեխաները ուսուցչուհուն վիրավորում էին, մեղադրում, բղավում վերջինիս վրա։

Չնայած ուսուցչուհի Ռոզա Դավթյանն Oragir.News-ի հետ զրույցում ասել էր, որ ինքը ներել է իրեն զրպարտող աշակերտներին, այնուամենայնիվ՝ երեխաներից մեկի մասնակցությամբ տեսանյութ է տարածվել համացանցում, որտեղ տղա աշակերտը ներողություն է խնդրում ուսուցչուհուց։

«Երեխաները ինձնից ինքնակամ ներողություն խնդրեցին։ Ես ներել եմ նրանց»,- Oragir.News-ի հետ զրույցում ասել էր պատմության ուսուցչուհին։

Oragir.News-ի աչքից չվրիպեց այն, որ տեսանյութում աշակերտի աչքն այտուցված է։

Կարելի է ենթադրել, որ աշակերտի ծնողները, հանրային մեծ արձագանքից հետո, իրենց զավակին դաստիարակելու միջոց են ընտրել ծեծը։

Տեսանյութը՝ այստեղ:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել