Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 21:02 11-11-2025

ՔՊ-ի սցենարը 7 տարի տարբեր համայնքներում տեսել ենք, իրենցից ամեն ինչ սպասելի է. Ռուբեն Մխիթարյան

«ՔՊ-ի քայլն անսպասելի չէր, քանի որ այս կուսակցությունից և խմբակցությունից ամեն ինչ սպասելի է։ Խոսելուց միշտ բարձր խոսում են, թե Գյումրիում իրենք ամենաշատ ձայնն են հավաքել։ Էսօր շատ կարևոր հարցեր ունեինք քննարկելու, շատ կարևոր որոշումներ ունեինք կայացնելու կամ չկայացնելու, և փաստ է, որ այն ուժը, որն անընդհատ թմբկահարում է, որ ինքը Գյումրիում ամենաշատ ձայնն է ստացել, բայց ժողովրդավարական ինստիտուտներից այս պարագայում նեղվում է․ ժողովրդավարությունը հենց այն է, ինչ տեղի է ունեցել Գյումրիում։

Փաստացի 17 հազար ձայն իրենք են ստացել, 30 հազար մարդ փաստացի իրենց դեմ է քվեարկել, և դեմ քվեարկողների որոշումով քաղաքն ունեցել է ընտրված քաղաքապետ ավագանու նիստում։

Հիմա 17 հազար մարդուն թող պատրաստ լինեն պատասխան տալու, թե ինչու իրենք այսօր չեկան, որ քվորում լիներ, և մենք քննարկեինք բազմապիսի հարցեր»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գյումրիի ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը` անդրադառնալով ՔՊ-ի այսօրվա ավագանու բոյկոտած նիստին։

Մխիթարյանն ասում է, որ ՔՊ-ի սցենարը 7 տարի տարբեր համայնքներում տեսել ենք, իրենցից ամեն ինչ սպասելի է։

Հիշեցնենք, որ այսօր քվորում չապահովելու պատճառով Գյումրիի ավագանու հերթական նիստը չի կայացել։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում