Չեմ կարող ասել` սպասելի էր, թե ոչ, ամեն դեպքում շոյված եմ. այս մասին ասել է Ռուբեն Ռուբինյանը` անդրադառնալով ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելուն:
«Վստահությունն ինձ համար շատ պարտավորեցնող է։ Չեմ կարող ասել, որ ինչ–որ բան ավելի լավ եմ անելու, քան նախորդ նախագահը կամ մյուս թեկնածուն»,– ՔՊ նիստից հետո լրագրողներին ասաց նա։
Նա նշեց, թե կարևոր չէ` քանի ձայնով է ընտրվել։