Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 9 ամիս առաջ - 18:00 10-11-2025

Սերժ Սարգսյանին վստահելու բան չկա․ փոքր չեմ, տեսել եմ շատ բան․ հարցում

Օրերս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց տվեց, որի ընթացքում անդրադարձավ մի շարք հարցերի, այդ թվում 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը և դրա պատճառներին։

Հարցին, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը 2018-ին առաջադրվեց վարչապետի պաշտոնում և փաստացի խախտեց ավելի վաղ իր տված խոստումը, որ վարչապետի պաշտոնում չի առաջադրվի, Սարգսյանը պատասխանեց, եր ինքը օգտագործել է հավակնել բառը, ինքն ասել է, որ վարչապետի պաշտոնին չի հավակնելու, որի բառարանային բացատրությունը շատ ավելի լայն է, քան չառաջադրվելը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Վստահո՞ւմ եք Սերժ Սարգսյանին»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ չի վստահում Սերժ Սարգսյանին, որոշերն էլ ասացին, որ ոչ մեկի չեն վստահում։
«Տո ոչ մեկին, ես ինձ արդեն չեմ վստահում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ երբեք չի կարող վստահել Սերժ Սարգսյանին։
«Երբեք, բայց ինչ կա վստահելու։ Փոքր չեմ, տեսել եմ շատ բան, նենց որ վստահելու բան չկա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ վստահում է բոլորին, բացի Նիկոլ Փաշինյանից։
«Մի այլ կերպ եմ վստահում, բացի Նիկոլից ով ուզում ա լինի»,- ասաց նա։

«Չեմ վստահում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը