copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:38 30-03-2022

Ազդակները դրական են, բայց ագրեսոր պետության ներկայացուցիչներին վստահելու հիմքեր չկան․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժողովրդին ուղղված իր հերթական գիշերային ուղերձում մեկնաբանել է Ստամբուլում ընթացող Ռուսաստանի հետ բանակցություններում առաջընթացի մասին լուրերը։ «Ազդանշանները, որոնք մենք լսում ենք բանակցային հարթակից, կարելի է անվանել դրական, բայց այդ ազդանշանները չեն խլացնում ռուսական արկերի պայթյունները»,- ասել է Զելենսկին։
Նա ընդգծել է, որ երկրում իրավիճակը չի հեշտացել, և հորդորել է չխաբվել Կիևի վրա հարձակումը կասեցնելու մասին Մոսկվայի հայտարարություններով։ «Մենք հիմք չենք տեսնում վստահելու ագրեսոր պետության ներկայացուցիչների խոսքերին»,- ասել է Զելենսկին։
Այս առնչությամբ նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման մասին խոսելը խիստ վաղաժամ է։ «Պատժամիջոցների հարցը չի կարող նույնիսկ բարձրացվել, քանի դեռ պատերազմը չի ավարտվել, քանի դեռ չենք վերադարձնել այն, ինչ մեզ է պատկանում, և քանի դեռ չենք վերականգնել արդարությունը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։


Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի