Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 8 ամիս առաջ - 22:30 07-11-2025

Դիտելու բան չկա․ բանուգործ չունեմ Սերժի հարցազրո՞ւյցը պիտի նայեմ․ հարցում

Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տալու։ Նշենք, որ տևական ժամանակ Սերժ Սարգսյանը հանդես չի գալիս ո՛չ մամուլի ասուլիսով, ո՛չ էլ լրատվականներին հարցազրույցներով։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Սերժ Սարգսյանն այսօր հարցազրույց է տալու։ Պատրաստվո՞ւմ եք դիտել այն։»։

Հարվածների մեծամասնություն նշեց, որ չի դիտելու երրորդ նախագահի հարցազրույցը, որոշներն էլ դրական պատասխան տվեցին։

«Չէ հա, բանուգործ չունեմ դրան պիտի դիտեմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Սերժ Սարգսյանի հարցազրույցը դիտելու պատճառ չկա։ «Ոչ ինչի դիտեմ, գիտեմ իր գործունեության արդյունքները»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Սերժ Սարգսյանը ոչ մի լավ բան չի արել Հայաստանի համար։ «Ոչ, դիտելու բան չկա։ Ինքը 10 տարում ապացուցեց ինքն ով ա,ինչ ա։ Ինչ ա արել Հայաստանի համար, մենակ վատը, ոչ մի լավ բան չի արել»,- ասաց նա։

«Ինքն ինձ ընդհանրապես չի հետաքրքրում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել