Ներքին Նրանց կարծիքով 6 ամիս առաջ - 15:00 30-12-2025

Վեհափառի ամանորյա ուղերձն եմ դիտելու, հարգում եմ նրան. հարցում

Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է Ամանորի ծրագիրը, որտեղ ընդգրկված չէ կաթողիկոսի ուղերձը:

Ըստ Հանրայինի կայքում տեղադրված դեկտեմբերի 31-ի եթերացանկի՝ ժամը 22-ի հատվածում ուղերձներ են հղելու նախագահն ու խորհրդարանի խոսնակը, իսկ տարեմուտին՝ 23:40-ին, նախատեսված է միայն վարչապետի ուղերձի հեռարձակումը։

Նախորդ երկու տարիներին Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել էր կաթողիկոսի ուղերձը տարեմուտին՝ երկրի ղեկավարի շնորհավորանքից առաջ հեռարձակելու երկարամյա ավանդույթից:

Մայր Աթոռին առաջարկվել էր Վեհափառի խոսքը եթեր հեռարձակել ժամը 22-ի հատվածում, Էջնիածինը մերժել էր այս առաջարկը:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդների հարց ուղղել․ «Նիկոլ Փաշինյանի՞ ամանորյա ուղերձն եք դիտելու, թե՞ Վեհափառի»։

Հարցվածների մի մասը նշեց, որ ոչ մեկի ուղերձն էլ չի դիտելու, որոշներն էլ ասացին, որ դիտելու են Վեհափառի ուղերձը։

«Վեհափառի, հարգում եմ նրան»,- պատասխանեց քաղաքացիների մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանի անունն անգամ լսել չի ցանկանում։

«Նիկոլին որ չեմ լսի։ Իրա անունը լսելուց կաթված ենք ստանում»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ երկուսինն էլ կդիտի։

«Էրկուսինն էլ դիտելու եմ։ Էրկուսին էլ սիրում եմ»,- ասաց նա։

«Ոչ մեկի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում