copy image url
Ներքին Միտք 10 ամիս առաջ - 17:08 05-11-2025

Բռնության վերաբերյալ որևէ փաստական հանգամանք չի ներկայացվել. փաստաբանն արձագանքել է ՔԿ նախագահին

ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարը` ՀՀ Ազգային ժողովում պատասխանելով փաստաբան Ռուբեն Մխիթարյանի դեպքի առնչությամբ պատգամավորների հարցադրմանը նշել է, որ «մենք ունենք փաստական տվյալներ, որ որոշակի բռնությանը նմանվող գործողություններից հետո տեսախցիկների առջև, որպեսզի քողարկի իր գործողությունները նման ձևաչափով ձեռքերը վերև է պարզել (....) իր արարքի իրավական գնահատականի մեջ այդ ամենը արտացոլված է»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հաշվի առնելով, որ ՔԿ ղեկավարը հրապարակային դիրքորոշում է ներկայացրել հարցի կապակցությամբ` ստիպված ենք հրապարակային պատասխանել:

Այսպես, պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ որևէ նման փաստական հանգամանք չի ներկայացվել, չի քննարկվել և նման որևէ հանգամանքի վերաբերյալ պնդում արարքի իրավական գնահատականի մաս չի կազմել:

Մնացած մանրամասներին այս փուլում չենք կարող անդրադառնալ` նախաքննական գաղտնիքից ռեժիմից ելնելով»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը