Օրակարգ 8 ամիս առաջ - 20:00 04-11-2025

Օրակարգ․ Հայաստանի իշխանությունը հայ ժողովրդի դեմ հիբրիդային պատերազմ է վարում․ Թևան Պողոսյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ, 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Թևան Պողոսյանի հետ զրուցել ենք Հայաստանի շուրջ ծավալվող զարգացումների, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հոխորտանքների, դրանց Հայաստանի իշխանությանների զուսպ արձագանքի, Բաքվում շարունակվող շինծու դատավարությունների և հայ պատանդներին սպասվող «դատավճիռների», համապետական ընտրություններին ընդառաջ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորության, ներհայաստանյան գործընթացների՝ հակեկեղեցական արշավի նոր դրսևորումների, Վեհափառին կալանավորելու հավանականության, Էջմիածնում կայանալիք ՏԻՄ ընտրությունների կարևորության, 2026-ի համապետական ընտրություններն արտահերթ անցկացնելու հնարավորությունների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Թևան Պողոսյանը, անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրականացվող արշավին, ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը դա անում է՝ իր իշխանությունը պահելու համար։ Հարցին, թե ինչո՞վ է Եկեղեցին այդ նպատակին խանգարում՝ նա պատասխանեց․ «Եկեղեցին քո ինքնության մի մասն ա՝ բոլոր հայ ազգի, մեր ինքնությունն ո՞վ ա պահում։ Դե ինքնության մասին, որ հայերի մասին խոսեն, հայի ճակատագրի մասին խոսեն, բա դա իրան չի՞ վնասում։ Սասանում ա, չէ՞, մարդիկ սկսում են աչքերը բացել, իրականությունը լսել, հասկանալ, տեսնել։ Իրենք են հիբրիդային պատերազմ տանում՝ հայ ժողովրդի դեմ։ Դա էլ դրա մի մասն է»։

Քաղաքագետն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Բաքվում իրականում հայ ժողովուրդն է դատվում, իսկ այնտեղ գտնվողները մեր ազգային հերոսներն են։ «Վստահ եմ, որ իրենց այնտեղից պարզապես սենց լավ առողջական վիճակով չեն մեզ հետ վերադարձնելու, հլը մի կեղտել անելու են՝ իրենց վարքագծին համաձայն, ոնց սաղ կյանքը արել են այդ մարդկանց կյանքին։ Դրա համար եմ միշտ ասել՝ մենք պետք է այլևս վերաբերվենք իրենց ոնց ազգային հերոսներ, իրենց անուններով փողոցներ կոչենք, դպրոցներ կոչենք, ցույց տանք Ադրբեջանին, որ դուք ձեր նպատակին չեք ասել, որ Ադրբեջանը հասկանա, որ իր արած գործողությունների արդյունքը իր ուզածին չի բերելու»,- շեշտեց նա։

Առավել մանրամասն՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել