copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 13:19 04-11-2025

Այնքան էլ հաշտ չենք այդ որոշման հետ. ՀՌՀ նախագահը՝ «Շողակաթ»-ը փակելու մասին

«Նախագծի հեղինակը շատ լավ գիտի, որ ոչ միայն ես, այլև մեր հանձնաժողովի անդամները այնքան էլ հաշտ չենք այդ որոշման հետ և գտնում ենք, որ կարելի էր շատ ավելի արդյունավետ ու ճիշտ լուծում գտնել»,- ասել է Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԺ ընդունած օրինագծին, համաձայն որի՝ «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակվելու է։

Ըստ Հակոբյանի՝ 2020թ. ընդունված նոր օրենքի համաձայն՝ «Շողակաթ»-ը ոչ թե հոգևոր-մշակութային հեռուստաալիք պետք է լիներ, այլ՝ կրթամշակութային։

«Հոգևոր-կրոնական հաղորդումներ կրթամշակութային ալիքում չպետք է լինեն, որովհետև կրթությունը և մշակույթը կրոնի, կղերական մոտեցումների հետ կապ չպետք է ունենա։ Հասարակությունը, բոլորս դրա վրա ուշադրություն չդարձրինք, չձևափոխվեց նաև «Շողակաթ» հեռուստաընկերությունը»,- նշել է նա՝ հավելելով․ «Եթե «Շողակաթ»-ը կատարեր իր առաքելությունն ու օրենսդրական պարտավորությունները, սրան չէինք հասնի»։

Նրա խոսքով՝ «Շողակաթի» վարկանիշը վերջերս գրեթե զրոյի էր հասել, և լսարան չուներ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ