Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:18 11-04-2024

Սերժ Սարգսյանի Հայաստանում դուք չեք կարող լինել հաշտ այդ Հայաստանի հետ. Աննա Մկրտչյան

Ինձ համար նորություն չէ, որ Սերժ Սարգսյանից մեկ իշխանազավթները, մեկ էլ թուրքերն են նույն զգացողությունների մեջ ընկնում: Բա ո՞նց կարող է չընկնեք, 42 հազար քկմ հայրենիք էր պահել, որը 6 տարի է` ծախում եք, հանձնում եք, հլը չի վերջանում: Սերժ Սարգսյանն այնպիսի վիճակում էր դրել Ալիևին, որ փակ դռների հետևում ասում էր, որ այլևս հնարավորություն չունի որևէ կերպ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չճանաչելու: Դուք չեք կարող հաշտ լինել Սերժ Սարգսյանի Հայաստանի հետ, որովհետև ձեզ այստեղ իշխանության են բերել՝ այդ Հայաստանը մանր-մանր կտրտելու ու հանձնելու համար։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Ալեն Սիմոնյանն այսօր կարողացավ ապահովել, որ իր ընտանիքից էլ ոչ մեկը չկալանավորվի, շնորհակալություն էլ հայտնեց»,- ասաց նա, ապա դիմեց վարչապետ Փաշինյանին. «Էլ հարսին չկալանավորեք, խնդրում եմ, ում ուզում եք ստեղից կալանավորեք, մենակ Ալեն Սիմոնյանի ընտանիքից ոչ մեկին չկալանավորեք: Ինքը հիանալի կարողացավ էսօր ցույց տալ, որ ձեզանից չի թռնելու, որ երբեք ձեզ չի խաբելու, ինչ հրահանգ տաք՝ կատարելու է, ես խնդրում եմ, որ դուք դա ամեն դեպքում գնահատեք: Այլ հարց է, որ ԱԺ նախագահի աթոռն իրապես շատ ծանր է, որովհետև կարելի է ԱԺ նախագահ լինել լավ, կիսալավ, բայց գոնե պետականաքանդության մեջ մասնակցության այդ խմբակի մեջ փայաբաժին չեն ունեցել: Բայց իրենն ամենածանրն է: Ալեն Սիմոնյանն ունեցել է հիանալի ճանապարհ և ինչպես ընդունված է ասել, միայն վնգստացող դատավորներն են, որ կարողացել են ապահովել Ալեն Սիմոնյանի պատվի և արժանապատվության գոյությունը»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը