Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 7 ամիս առաջ - 12:31 04-11-2025

Ալիևը ջարդում է «Արցախը տաք, հանգիստ ապրեք» անհեթեթ թեզը. ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Ադրբեջանը երբեք չի հանդուրժի իր հողերի վրա երկրորդ հայկական պետության ստեղծումը։ Հայկական պետությունը հիմնադրվել է պատմականորեն ադրբեջանական հողերի վրա։ Էրիվանի խանությունը, Զանգեզուրը, Գյոյչան՝ սրանք բոլորը մեր պատմական հողերն են։ Ոչ ոք չի մոռացել, որ Էրիվանը 1918 թվականին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կողմից նվիրաբերվել է Հայաստանին»։ Սա հատված է Ալիևի՝ 2013 թվականի մարտի 19-ի ելույթից։ Այսինքն՝ այս ելույթը նա ունեցել է 12 տարի առաջ։ Այդ ժամանակ Արցախը մեր վերահսկողության տակ էր, Սևանն էլ, Սյունիքն էլ պաշտպանված էին՝ հենց Արցախով։ Արցախը Հայաստանի թիկունքն էր։

Այս ելույթից անցավ 7 տարի, Ալիևը հարձակվեց Արցախի վրա։ Դրանով էլ չբավարարվեց, դրանից հետո իրականացրեց էթնիկ զտում։ Արցախում այլևս հայ չի ապրում։ Հիմա եկել է, նորից նույն ելույթն է ունենում ու նորից մեզ նույն բանն է ասում, ինչ ասել է 12 տարի առաջ։ Ասում է՝ ես իմ պլաններից չեմ հրաժարվել, հատկապես հիմա, երբ այլևս ՀՀ-ն Արցախով պաշտպանված չէ։ Իհարկե, ոմանք էլ կխաբեն իրենց «ներքին լսարանի համար է ասում» հեքիաթներով, բայց Ալիևի քաղաքականությունը կառուցված է հենց այն բանի վրա, ինչ ինքը ասում է ներքին լսարանի համար։

Այսպիսով, Ալիևը ջարդում է «Արցախը տաք, հանգիստ ապրեք» անհեթեթ թեզը, անկեղծորեն վերահաստատում է իր առաջիկա պլանները։ 12 տարի մեզ սա է ասում, այդ ընթացքում ՀՀ-ում տարբեր իշխանություններ են փոխվել, բայց լայն հանրային առումով չի եղել գիտակցում՝ սա լուրջ է, սա պետք է հասկանալ ու ԿԱՆԽԵԼ։ Հիմա կարող ենք ևս պայմանական 12 տարի «խախանդ» նստել, բայց հետո, որ գա իր զավթողական ծրագրերը իրագործելու, չասեք՝ չի ասել։ Ասել է, հասկանալ է պետք ու ԳՈՐԾԵԼ ժամանակին, ոչ թե նստել թախտին ու սպասել բախտին, իսկ հետո «վայ-վույը» կապել ու փրկություն փնտրել ԱՄՆ-ի, ՌԴ-ի կամ Իրանի մեջ։

Չէ, մեր հարցը լուծողը մենք ենք, և մենք կարող ենք մեր ներուժով լուծել հարցը՝ կանխել պատերազմը ու ունենալ իրապես երկարաժամկետ կայունություն ՀՀ-ի համար։ Այս խնդիրը պետք է լուծի գալիք իշխանությունը, որը չի կարող լինել, կներեք բառիս համար, «չմո» ու Ալիևի կամքի կատարումը պարտադրել որպես «բացառիկ խաղաղություն»։ Տենց չի աշխատում։ 12 տարի առաջվա ելույթը և այդ արանքում ընկած շատ դաժան զարգացումները ապացուցում են դա»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել