copy image url
Ներքին Միտք 8 ամիս առաջ - 23:23 03-11-2025

Մայր Աթոռի դեմ գրոհները ցանկալի արդյունք չեն տալիս, հոգևոր Հայաստանը դիմադրում է բռնապետությանը

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Փաշինյանական իշխանությունը Ամենայն Հայոց Հայրապետի բոլոր հարազատներին ու մտերիմներին էլ ճաղերից այն կողմ ուղարկի, մեկ է` դրանից ո´չ իրականությունը կփոխվի, ո´չ էլ ճշմարտությունը կխամրի:

Ռեժիմի այս ագրեսիվ դրսևորումները հիմնված են նյարդային ջղաձգումների վրա, որովհետև Մայր Աթոռի դեմ գրոհները ցանկալի արդյունք չեն տալիս, իսկ հոգևորականների հեղինակազրկման փոխարեն իշխանության «զինանոցն» է սպառվում:

Թեման որևէ կերպ «եփել» չի հաջողվում, որովհետև հոգևոր Հայաստանը դիմադրում է անդեմ, ապազգային, արժեզուրկ բռնապետությանը»:

Ամենից շատ դիտված