copy image url
Ներքին Միտք 10 ամիս առաջ - 11:45 03-11-2025

Օգոստոսի 8-ից հետո Ադրբեջանում պետական մակարդակով շարունակում են հովանավորել ՀՀ-ի դեմ զավթnղական ծրագրերի պրոպագանդան

Ադրբեջանական մամուլում հերթական անգամ լուր եմ կարդում Հայաստանի Հանրապետության պատմությունը խեղաթյուրող գրքի շնորհանդեսի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Նյութի նախաբանում գրված է․ «․․․Ատելի թշնամու կողմից իր նախնիների հայրենիքից վտարված յուրաքանչյուր արևմտյան ադրբեջանցի վճռականորեն հայտարարում է իր հայրենի հողերը վերադառնալու վճռականության մասին։ Սա ցույց է տալիս, որ Արևմտյան Ադրբեջանի թեման ունի ամբողջ ազգը մոբիլիզացնելու ուժ»։

Հետո նշվում է, որ ոմն Թելման Գասիմով գիրք է գրել հետևյալ վերնագրով․ «Իրևան. Յուրաքանչյուր քար պատմություն է»։ «Գիրքը ներառում է մեծ առաջնորդ Հեյդար Ալիևի և նախագահ Իլհամ Ալիևի տարբեր ժամանակներում արտասանված ելույթներից հատվածներ՝ վերջին երկու դարերի ընթացքում հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ սիստեմատիկ կերպով իրականացվող էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականության, թշնամու կողմից այս հին հողերի մասնակի օկուպացիայի և մեր պատմամշակութային հուշարձանների ոչնչացման կամ հայացման վերաբերյալ»,-նշում է աղբյուրը։

Դե կասեք՝ հերթական խեղաթյուրումն է, հատկապես երբ վերոնշյալ հեղինակը ներկայանում է որպես «Գիտահետազոտական հասարակական միության նախագահ»։ Բայց ո՞րն է այս նյութի մեջ հետաքրքրականը։

Նյութի վերջում գրված է․ «Նախագահի աշխատակազմի սոցիալ-քաղաքական հարցերի վարչության քաղաքական հետազոտությունների և վերլուծական բաժնի վարիչ Ֆուադ Ախունդովը, պատգամավոր Ազեր Ալլահվերանովը և միջոցառմանը մասնակցող այլ ելույթ ունեցողներ իրենց ելույթներում ափսոսանք հայտնեցին, որ հայ վանդալները ժամանակակից Հայաստանի տարածքում գտնվող հին բնակավայրերի, ամրոցների, պալատների, քարավանատների, կամուրջների և կրոնական տաճարների մնացորդները՝ մեր ժողովրդին պատկանող հուշարձանները, համաշխարհային հանրությանը ներկայացրել են որպես «հայկական հուշարձաններ»։ Նրանք նշեցին, որ քանի որ այդ հուշարձանները ժամանակին չեն ուսումնասիրվել ադրբեջանցի հետազոտողների կողմից, այդ տարածքներում բնակություն հաստատած հայերը օգտվել են դրանից և երկար ժամանակ փորձել են «հայաֆիկացնել» դրանք»։

Այսինքն՝ նախագահի աշխատակազմից մարդ է գնացել, որ ելույթ ունենա ու ցույց տա, որ ՀՀ-ի դեմ զավթողական ծրագիրը ուղղորդվում է անձամբ Իլհամ Ալիևի կողմից։ Վերջինս, հիշեցնեմ, 2022 թվականի դեկտեմբերի 24-ին հայտարարել էր․ «Այս տարածքում Հայաստան երբեք չի եղել։ Այսօրվա Հայաստանը մեր հողն է»։

Այսպիսով, օգոստոսի 8-ից հետո Ադրբեջանում պետական մակարդակով շարունակում են հովանավորել ՀՀ-ի դեմ զավթողական ծրագրերի պրոպագանդան։ Անում են դա ագրեսիվ կերպով, թեթև թաքուն, բայց հստակ ինստիտուցիոնալ ձևով։

Հարցն այն է՝ ո՞վ է իրականում խաղաղասեր, ով սա տեսնում է ու ասում՝ եկեք ժամանակին ռիսկերը կասեցնենք, օգտագործենք ԱՄՆ միջնորդությունը ու փակենք այս թեման, թե ով է ստում, որ «բացառիկ» փուլ է բացվել ու հետո բոլորիս կանգնեցնելու է հերթական վտանգի առաջ։ Դատեք ինքներդ»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը