copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:20 03-06-2025

Ֆասթ Բանկն ու Ֆասթ Շիֆթը հովանավորել են Yerevan Dialogue 2025 միջազգային համաժողովը

Ֆասթ Բանկի և «Fast Shift» վճարահաշվարկային ընկերության հովանավորությամբ օրերս տեղի է ունեցել Yerevan Dialogue 2025 միջազգային համաժողովը։ Ֆորումը համախմբել էր դիվանագիտության, ռազմավարության և զարգացման ոլորտների առաջատար մասնագետների։

Միջոցառման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությունը, տնտեսական զարգացումները, արհեստական բանականության ազդեցությունը և կլիմայական փոփոխություններն աշխարհաքաղաքական միտումների վրա։ Բանախոսների թվում էին պետական պաշտոնյաներ, փորձագետներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ ավելի քան 80 երկրներից։

Ֆասթ Բանկն ու Ֆասթ Շիֆթը շարունակում են խթանել Հայաստանի առաջընթացն ու մասնակցությունը միջազգային հարթակներում:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։

«Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը վերաթողարկել է արագ, անվտանգ, ժամանակակից դիզայնով հավելված, որը ֆինտեխ նոր լուծումների հիման վրա մատուցում է 400-ից ավելի ծառայություններ։ «Fast Shift» վճարահաշվարկային ծառայության հավելվածը ներբեռնելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Ֆասթ Բանկը և «Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել