Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 7 ամիս առաջ - 11:13 02-11-2025

Եկեղեցու հետ կապված Փաշինյանի գործողությունները ապօրինի են, դրանք քննարկման անգամ ենթակա չեն. Թաթոյան

Եկեղեցու հետ կապված Նիկոլ Փաշինյանի գործողությունները բացարձակ ապօրինի են, դրանք որևէ քննարկման անգամ ենթակա չեն:

Այս մասին Մայր աթոռում հայտարարեց ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության առաջնորդ Արման Թաթոյանը։

«Այստեղ բացարձակ քաղաքական հովանավորությամբ, պաշտոնեական լիազորությունների ազդեցությունն օգտագործելով տեղի է ունենում ինչ–որ պրոցես, որը կառուցված է մի քանի կեղծիքների շուրջ։ Կեղծիքներից մեկն այն է, որ Հայոց եկեղեցին եկեղեցականները չեն. դա բացարձակ այդպես չէ ու ապատեղեկություն է ու այս անօրինական գործողությունների շղարշներից մեկն է, քանի որ եկեղեցին նախ և առաջ եկեղեցականներն են»,- նշեց Թաթոյանը:

Տեսանյութը՝ այստեղ: