Օրակարգ 10 ամիս առաջ - 20:00 29-10-2025

Օրակարգ․ Նիկոլ Փաշինյանն անսպասելի հարվածներ է հասցնելու․ Վահագն Մելիքյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն արտակարգ և լիազոր դեսպան, «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ համահիմնադիր անդամ Վահագն Մելիքյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Վահագն Մելիքյանի հետ զրուցել ենք Հայաստանում ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ իրականացվող արշավի, հոգևորականների զանգվածային ձերբակալությունների, Վեհփառին կալանավորելու հավանականության, Հովհաննավանքում անցկացված ինքնակոչ պատարագի և դրա փաստացի տապալման, երրորդ հանրապետությունը վերացնելու և «չորրորդ հանրապետություն» ստեղծելու վտանգների, դրանց հակազդելու անհրաժեշտության, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Նիկոլ Փաշինյանին ցուցաբերվող աջակցության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Վահագն Մելիքյանը նկատում է, որ Նիկոլ Փաշինյանը կորցրել է փողոցի աջակցությունը, ինչից նա սարսափում է։ «Իմ խորին համոզմամբ՝ Փաշինյանն այլևս չունի փողոցի աջակցությունը, իսկ դա սարսափելի ա իրա համար, որովհետև վերջիվերջո ինքը փողոցով է եկել իշխանության։ Ինքը կորցրել է փողոցը՝ ուզենք դա, թե չուզենանք, պատկերը և նաև Հովանավանքը դրա վառ օրինակներից մեկն է: Այլապես ինքը շատ վաղուց էր հանրահավաք հայտարարել՝ կլինի դա հանրապետության հրապարակում, կլինի դա Վաղարշապատի հրապարակում, որտեղ ասես, մի տեղ կհայտարարեր այդ բանը՝ ուղղակի ցուցադրելու համար, նորից տեսարանի համար այդ պատկերը»,- ասաց նա՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ Փաշինյանին դա չի հաջողվելու։

Մեր զրուցակիցը զգուշացրեց՝ Նիկոլ Փաշինյանն անսպասելի հարվածներ է հասցնելու․

«Հետևաբար նա գնում է այդ մոլորեցնելու և մանիպուլացնելու ճանապարհով, որը շատ ավելի վտանգավոր ճանապարհ է, որովհետև ինքն անսպասելի հարվածների ճանապարհ է նաև համարվում, իսկ դա, որ հաստատ պատրաստվում է, ես մազաչափ չեմ կասկածում: Այնպես որ՝ նույն բանակի ծառայության ժամկետի կրճատումը, որը, որքանով ես եմ տեղյակ, բացարձակապես նույն գեներալիտետի սրտով և մտքով չի և կարծես թե իրենք էլ արտահայտվում են, որ սա ուղղակի կործանելու է, և մենք այդ հնարավորությունը էսօր չունենք՝ գնալու էդ քայլին: Սա շատ տարրական, շատ պարզ, շատ տրիվիալ քարոզչական քայլ է։ Նմանատիպ խոստումներ շատ կլսեք, այդ «պադաչկեքն» էլ Բաքվից և Անկարայից անպայման կստանաք։ Ի դեպ ցորենն էլ և այդ ճանապարհն էլ համարեք հենց դրա դրա արդյունք»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է