copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 21:55 28-10-2025

Իսրայելը դեմ է Գազայում թուրքական զինուժի ներկայությանը

Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը հայտարարել է, որ Պաղեստինի Գազայի հատվածում տեղակայվելիք զորախմբի կազմում թուրքական զինուժը չպետք է ներգրավվի:

«Մենք դեմ ենք Գազայում թուրք զինվորի ներկայությանը: Այն պայմանավորված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Իսրայելի դեմ տևական ժամանակ դրսևորված թշնամանքով»։

Բացի այդ վերջինս ասել է, որ իրենց դիրքորոշման մասին տեղեկացրել են նաև ԱՄՆ-ին և հավելել, որ այն երկրները, որոնք մտածում են իրենց զինված ուժերն ուղարել Գազա, ամենաքիչը պետք է արդար գտնվել Իսրայելի նկատմամբ: Ավելի վաղ՝ հոկտեմբերի 26-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ևս անդրադարձել էր այս թեմային և հայտարարել, որ իրենք են որոշելու, թե որ ուժերն են իրենց համար ընդունելի և որոնք՝ ոչ:

«Սա ԱՄՆ-ի կողմից ևս ընդունելի իրավիճակ է»,- հավելել էր Նեթանյահուն:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ՊՆ ներկայացուցիչները ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարում են, որ բանակցություններ են տարվում Գազայում թուրքական զինուժի ներկայության մասով և զուգահեռ շեշտում, որ Թուրքիայի զիված ուժերը պատրաստ են այդ հատվածում ստանձնել իրենց հանձնարարվելիք յուրաքանչյուր առաջադրանք:

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը