copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:28 10-11-2021

Սիրիայում 15 գյուղ ամբողջովին դատարկվել է՝ թուրքական զինուժի հնարավոր հարձակման պատճառով

Սիրիայի հյուսիսային քրդաբնակ շրջաններում թուրքական զինված ուժերի հնարավոր հարձակման վտանգի տակ գտնվող գյուղերի բնակիչները սկսել են լքել իրենց տները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:

Սիրիայի դեմոկրատական ուժերից հաղորդվող տեղեկության համաձայն՝ մինչ այժմ Թել Թամեր և Այն Իսա շրջանների միջև գտնվող 15 գյուղ ամբողջովին դատարկվել է։

Սիրիայի դեմոկրատական ուժերի մամուլի խոսնակ Ֆերհադ Շամին, խոսելով այն մասին, որ Թուրքիան նոր ռազմական օպերացիա է նախապատրաստում, նշել է. «Բռնազավթիչ թուրք զինվորների և զրահապատ մեքենաների ուղեկցությամբ հարյուրավոր վարձկաններ տեղակայվել են տարբեր խաչմերուկներում։ Բազմիցս փորձել են սադրել մեր ուժերին»։

Թել Թամերի մոտ գտնվող Այն Աբիդ գյուղի 52-ամյա բնակիչ Աբդուլքերիմ Ահմեդը քրդական լրատվամիջոցի հետ զրույցում նշել է, որ վախենում է թուրքերի հնարավոր հարձակումից։

«Մարդիկ միանշանակ վնաս են կրելու։ Ստիպված են լինելու լքել իրենց տները և գաղթել։ Կորցնելու ենք մեր ապրուստի միջոցը»,- ընդգծել է նա և կոչ արել միջազգային հանրությանը կանխել հնարավոր պատերազմը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում