Այսօր Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողության տարելիցն է։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա տեղի ունեցավ հարձակում՝ հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 հոգի վիրավորվել է, իսկ 91-ը գերեվարվել։ Ահաբեկչական գործողությանը զոհ էր դարձել 8 մարդ` Կարեն Դեմիրճյան, Վազգեն Սարգսյան, Յուրի Բախշյան, Ռուբեն Միրոյան, Լեոնարդ Պետրոսյան, Արմենակ Արմենակյան, Հենրիկ Աբրահամյան, Միքայել Քոթանյան:
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը կբացահայտի՞ հոկտեմբերի 27-ի գործը»։
Հարցվածների մեծամասնությունը բացասական պատասխան տվեց, որոշներն էլ ասացին, որ պետք է չխանգարել Նիկոլ Փաշինյանին ու թույլ տալ աշխատել։
«Բա իհարկե, միայն նա կարա բացահայտի, ուրիշ ոչ ոք։ Ամոթ ա, տենց հարց մի տվեք»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի ուզում լսել Նիկոլ Փաշինյանի անունը լսել։ «էդ փալասի անունը իմ մոտ մի տվեք, մեկը լինի իրան բացահայտի։ Առավոտ սոված փորիս դրա անունը տվիր, էդ քռչի, հիմա ախորժակս էլ փակվեց»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկն էլ ասաց՝ կցանկանար, որ բացահայտեր։ «Աստված տա բացահայտի, մեկ էլ Մարտի 1-ը գործը, որի կազմակերպիչն ինքն է»,- ասաց նա։
«Ոչ, իրանից հույս չկա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները՝ տեսանյութում․