Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 22:30 23-10-2025

Մեր թասիբն ու ինքնասիրությունը կորցրել ենք, եթե ադրբեջանցի ակտիվիստին նորմալ ընդունում ենք․ հարցում

Երևանում հոկտեմբերի 21-22-ին Հայաստանի և Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների, փորձագիտական համայնքների ներկայացուցիչների նախաձեռնությամբ և երկու երկրների պաշտոնական կառույցների աջակցությամբ տեղի է ունեցել երկկողմ կլոր սեղան-քննարկում։ Նրանց հետ հանդիպել է նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ադրբեջանական կողմից ի թիվս այլոց ներկա է եղել նաև Դիլարա Էֆենդիևան։ Էֆենդիևան անձամբ է որպես «էկոակտիվիստ» մասնակցել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի արգելափակմանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նորմա՞լ է, որ Արցախի շրջափակմանը մասնակցած ադրբեջանցի ակտիվիստը Երևանում քննարկման է մասնակցել»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ դա նորմալ չէ, որոշներն էլ ասացին, որ տեղյակ չեն։

«Ոչ, իհարկե ոչ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Ադրբեջանի հետ հարաբերություններն ընդունելի են։ «Հնարավոր ա և նորմալ ա, չեմ կարող ասել։ Հարաբերություններն ա ընդունելի, մնացածը չեմ կարա ասեմ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ դա չի կարող նորմալ լինել։ «Դա ոնց կարա նորմալ լինի, ահնար ա։ Մինչև Արցախը հարցը մինչև վերջ չորոշվի, Ադրբեջանի հետ պայմանագրերը, գործարքները շատ սխալ ա։ Հայաստանը կորցրել ա պատիվ, ինքնասիրություն, թասիբ հասկացողությունը, որը սաղ նորմալ ընդունում են»,- ասաց նա։

«Հիմա ամեն ինչը աննորմալ ա մեր երկրում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան