copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 10:13 20-07-2025

Սա խաղաղություն չի, Նիկո՛լ, սա մեզանից յուրաքանչյուրի արժանապատվությունն ու ինքնասիրությունը մինչև վերջ ստորացնել է

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը.

Եվ Դուք մեզ ուզում եք համոզեք, որ մեզ վրա այսպես ցինիկաբար ծիծաղացող, մեզ այսպես հրապարակայնորեն ստորացնող Ալիևի հետ խաղաղության պայմանագիր եք պատրաստվում կնքել ու մեզ տևական խաղաղություն եք բերում, հա՞․․․

Սա խաղաղություն չի, Նիկո՛լ, սա մեզանից յուրաքանչյուրի արժանապատվությունն ու ինքնասիրությունը մինչև վերջ ստորացնել է։

Ալիևը բացեց Աբու Դաբիի փակագծերը։

Ինձ համար արդեն իսկ ամեն ինչ պարզ է․ Առաջիկայում իրենց առաջարկով, իրականում՝ պահանջով, նախաստորագրելու եք ինչ-որ փաստաթուղթ, որի անունը դնելու եք «Խաղաղության պայմանագիր»․․․

Ալիևը Ձեզ ժամանակ է տալու ընտրություններից հետո փոխել Սահմանադրությունը, որի տեքստից կարելի է արդեն համոզված պնդել, որ խոստացել եք հեռացնել պրեամբուլան․․․

Հետո Ձեզանից պահանջելու և ստանալու են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համատեղ դիմումի ստորագրությունը․․․

Մնում է մի հարցի պատասխան տաք, թե ինչպե՞ս եք "ապահովելու" 300 հազար ադրբեջանցիների "վերադարձը" «Արևմտյան Ադրբեջան»․․․

Իսկապես ապշած եմ Ձեր պահվածքից ու Հայաստանի ներսում Ձեր վարած քաղաքականությունից։
Դուք չե՞ք լսում ու կարդում Ալիևի ասածները, Դուք չե՞ք տեսնում, թե այդ մարդն իրականում ի՞նչ է ուզում մեզանից․․․

Ես պահանջում եմ, որ Դուք հրապարակեք Ալիևի հնչեցրած պայմանների վերաբերյալ Ձեր պատասխանները։
Դուք Աբու Դաբիում ի՞նչ պատասխան եք տվել Ալիևի ներկայացրած վերը նշված պահանջներին։

Ի վերջո, որքա՞ն է տևելու այս ինքնախաբերությունն ու մեր ժողովրդին հիմարի տեղ դնելու գործընթացը․․․․

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել