copy image url
Ներքին Միտք 8 ամիս առաջ - 20:13 22-10-2025

Ամեն ինչ արվում է՝ գագաթնաժողովի օրերին Ցեղասպանության հուշահամալիրը փակ մնա, քանի որ կարող են մասնակցել նաև Ալիևն ու Էրդողանը

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը անդրադարձել է ԿԳՄՍ նախարարության որոշմանը՝ համաձայն որի՝ Եղեռնի հուշարձանի վերանորոգման աշխատանքները ժամանակավորապես կդադարեցվեն․

«Եղեռնի հուշարձանի վերանորոգման աշխատանքները ժամանակավորապես կդադարեցվեն. Հայաստանի ճարտարապետների պալատ

Այդպիսի որոշում է կայացվել ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի արտահերթ ընդլայնված նիստում, որին մասնակցել են Պալատի խորհրդի հինգ անդամներ, նշված է պալատի տարածած հաղորդագրության մեջ։

Ամեն ինչ արվում է, որպեսզի 2026 թվականի մայիսին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի օրերին Ցեղասպանության հուշահամալիրը փակ մնա։ Այս կերպ փորձ է արվում պետական արարողակարգից հանել օտարերկրյա պատվիրակությունների համար կազմակերպվող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցը։

Հնարավոր է, որ գագաթնաժողովին մասնակցեն նաև Էրդողանն ու Ալիևը, և ամենայն հավանականությամբ՝ հուշահամալիրը փակ պահելու որոշումը կայացվել է նրանց չվրդովեցնելու համար։
Սա իշխանությունների կողմից իրականացվող հերթական սրբապղծությունն է։

Եթե այդպես չէ, ապա հենց այսօր հերքեք և հրապարակեք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցող պատվիրակությունների համար նախատեսված արարողակարգային այցերն ու հանդիպումները»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում