Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:58 24-04-2023

Սորտավորել են մեզ, սևերի ու սպիտակների են բաժանել․ առավոտյան հուշահամալիրը փակ էր

Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման 108-րդ տարելիցին այսօր նույնպես մարդաշատ էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տարնող ճանապարհը, սակայն առավոտյան ժամը 9-ից փակ էր։

Չնայած Ոստիկանության տարածած հայտարարությանը, որ մինչև ժամը 11-ը մուտքը փակ է լինելու՝ քաղաքացիները վաղ առավոտից շտապել էին Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին։

Տևական ժամանակ քաղաքացիները ստիպված էին սպասելու, մինչև մուտքը կբացվի, սակայն այդ ընթացքում ուժային կառույցների ներկայացուցիչներ նույնպես հավաքվել էին մուտքի մոտ, այդ թվում պայմանագրային զինծառայողներ և դատախազության աշխատակիցներ։

Ոստիկանությունը թույլ տվեց այդ կառույցների ներկայացուցիչներին բարձրանալ, սակայն քաղաքացիները մուտքն այդպես էլ թույլ չէին տալիս։

Մուտքի մոտ վիճաբանություն սկսվեց քաղաքացիներից մի քանիսի և ոստիկանների միջև։

«Սորտավորել են մեզ, սևերի-սպիտակների են բաժանել, նախ սպիտակները պիտի անցնեն, հետո նոր սևերը»,- համազգեստավորներին դեպի հուշահամալիր բարձրանալ թույլ տալու և ավելի քան 1,5 ժամ մարդկանց մուտքի մոտ սպասեցնելու իրավիճակից դժգոհեց քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին