Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 18:46 22-10-2025

Չենք կարա ընտրություն կատարենք չայով գույն տված յաթրջի արաղի ու անկախության միջև․ Փաշինյան

Մենք պետք է մեր կյանքը բերենք ստանդարտի։ Մենք չենք կարող ընտրություն կատարել չայով գույն տված յաթրջի արաղի, որի անունը դրել են կոնյակ, և մեր անկախության միջև։ Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ իր համար նման քննարկում չկա։

Փաշինյանը ընդգծել է, որ դեռ 2018 թվականից տնտեսվարողներին զգուշացրել է, որ պետք է դադարեցնել նման արտադրանքի արտադրությունը։

«Ինչի՞ պետք է ես միջազգային այցի ընթացքում գնամ հեղինակավոր կազմակերպության հետ հանդիպման և ինձ ասեն՝ ձեր երկրում մեր այս ապրանքն են կեղծում, այն ապրանքն են կեղծում։ Ես ի՞նչ անեմ։ 2018 թվականից ասում եմ՝ չի լինի էդպես, ժողովուրդ։ Կառավարության նիստում էլ եմ ասել՝ Հայաստանում չի կարող կոնյակ արտադրվել այնպես, ինչպես Դիլիջանում չի կարող «Ջերմուկ» արտադրվել։ Հայաստանում չի կարող «Շամպայն» արտադրվել։ Մենք մեր պատուհանով ենք նայում աշխարհին»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել