copy image url
Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 18:45 22-10-2025

Գևորգ Պապոյանը չէր համարձակվի կուսակցապետի մոտ ինտրիգներ անել. քաղտեխնոլոգ

«Հետք»-ի լրագրողն Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի «մատի մի շարժումով» հայտնվել է «Քաղաքացիական պայմանագրի» ֆեյսբուքյան փակ խմբում։ Գրում է «Հետքը»։ Նշվում է, որ խումբն ունի 850-ից ավելի անդամ՝ վարչապետ Փաշինյանը, կուսակցության ղեկավարությունը, պատգամավորներ, նախարարներ ու ակտիվ կուսակցականներ։

«Մինչ Գևորգ Պապոյանը ջնջում էր սխալմամբ ավելացրած մարդկանց՝ այդ թվում լրագրողներին, մենք հասցրինք ուսումնասիրել խումբը»,- գրում է «Հետքը»։

Արդյոք կատարվածը պատահականությո՞ւն է եղել, թե՞ միտումնավոր։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Oragir.News-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ չի բացառվում, որ դա պատահականորեն է տեղի ունեցել։

«Ոչ ոք չի կարող ասել, բայց հավանականությունը, որ պատահականություն է, շատ մեծ է։ Չեմ կարծում՝ Էկոնոմիկայի նախարարն էնքան ինքնուրույն անձնավորություն է, որ կարող է համարձակվել կուսակցապետի մոտ ինչ-որ ինտրիգների գնալ»,- ասաց Բադալյանը՝ նշելով, որ նման պատահականություններ աշխարհում շատ են տեղի ունենում։

«Վերջերս Միացյալ Նահանգներում Անվտանգության խորհրդի քարտուղարը պատահականորեն փակ քննարկումներին բերել էր մի լրագրողի, որը եղել էր մրցակից թիմի ամսագրի լրագրող։ Նա ամբողջը տեսել, հրապարակել էր, բայց քանի որ նահանգներում ժողովրդավարությունը, վարկանիշը կարևորություն են՝ ունեցավ հետևանք՝ նախագահն աշխատանքից ազատեց Անվտանգության խորհրդի քարտուղարին։ Իսկ քանի որ Հայաստանում հեղինակություն, վարկանիշ ասվածն այլևս գոյություն չունեն, բնականաբար, որևիցե հետևանք սա չի ունենալու»,- օրինակ բերեց նա՝ կարծիք հայտնելով, որ հնարավոր է՝ չեն էլ իմացել լրագրող է, կամ իմացել են՝ «իրենց մարդն է»։

Ինչ վերաբերում է փակ խմբում եղած նյութերին, ՔՊ անդամների գաղտնի քննարկումներին, ապա, ըստ քաղտեխնոլոգի, միայն իշխանափոխությունից հետո դրանք քննության կառնվեն և մեղավորները կդատվեն այն նույն հոդվածներով, որոնցով հիմա ընդդիմության ներկայացուցիչներին են դատում։

«Հնարավոր է՝ այդ ժամանակ ՔՊ անդամների նկատմամբ քրեական գործեր հարուցվեն համապատասխան հոդվածներով։ Եթե իշխանությունը չի փոխվում, ուրմեն՝ այս ամենը մոռացվում և կկորչում է»,- նկատեց Արմեն Բադալյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ