copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 09:12 16-07-2022

Արցախում ներքաղաքական ինտրիգներ են սպասվում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

««Փաստ» թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, ԱՀ իշխանությունները նախատեսում են դեկտեմբերին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնել։ Տեղեկությունների համաձայն, առանցքային փոփոխության ենթակա հարցերից մեկը վերաբերում է նախագահի ընտրության կարգին։ Հավելենք, որ հանրաքվեի անցկացումից հետո՝ արդեն հաջորդ տարի, նախատեսվում է անցկացնել նախագահական ընտրություններ։ Թերթի աղբյուրը փոխանցում է, որ Արայիկ Հարությունյանը հանրաքվեից հետո ոչ միայն հեռանալու է նախագահի պաշտոնից, այլև հայտարարելու է, որ պատրաստվում է քաղաքականությունից հեռանալ, ինչի մասին ոչ մեկ անգամ խոսել է իր նեղ շրջապատում։ Ներկայումս Արցախում առանձնակի քաղաքական ակտիվություն չի նկատվում, բայց ակնհայտ է, որ արդեն շուտով ներքաղաքական իրադարձությունները կաշխուժանան։ Նոր նախագահի թեկնածության շուրջ դեռևս կոնսենսուս չկա, այս պահին քննարկումներ էլ չեն ընթանում. ամենայն հավանականությամբ, դրանք կսկսվեն արդեն հաջորդ տարեսկզբին»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը